[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ՄՈՏ ՕՐԵՐՍ ԿԱՌԱՔՎԻ ԱՐՑԱԽ

DSC06553.JPGՄարտի 3-7-ը աշխատանքային այցով Երևանում էր գտնվում ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը: 
Այցելության կարևոր նպատակներից մեկը Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի հետ ունեցած համագործակցության շրջանակներում  հանդիպումն էր տնօրեն Վարազդատ Կարապետյանի հետ:
Կենտրոնի գրասենյակում ստորագրվեց բելառուսական արտադրության տրակտորների առուվաճառքի պայմանագիր, համաձայն որի  40 տրակտոր շուտով կառաքվի Արցախ՝ ֆերմերներին լիզինգային եղանակով կամ ուղղակի վաճառքով տրամադրելու համար: Շուտով հայկական երկրորդ հանրապետություն կառաքվեն  նաև տրակտորների կցասարքավորումները: Անցած տարի Արցախ է հասցվել  նույն մակնիշի 20 տրակտոր:  Տրակտորները Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը Արցախին է տրամադրում իր իսկ  ինքնարժեքով:
Ինչպես տեղեկացրեց Հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ ժամանակներս Արցախում չրերի արտադրության կազմակերպման, ինչպես նաև պտղավերամշակման ժամանակակից սարքավորումների ու նոր  տեխնոլոգիաների   ներդրման ուղղությամբ: 
 
Նելսոն ԱՎԱՆԵՍՅԱՆ