Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԿԱՌՈՒՅՑԸ ՊԱՅՔԱՐՈՒՄ Է ԱՆՈՐԱԿ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ

ARUTUNIAN_SERGEI__Laura.JPGՀարցազրույց ՙԼՂՀ ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման կենտրոն՚ ՊՈԱԿ-ի տնօրեն Սերգեյ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ
-Պարոն Հարությունյան, ի՞նչ գործառույթներ է իրականացնում կառույցը։ Որքան մեզ հայտնի է, ՊՈԱԿ-ն ունի սննդամթերքի փորձարկման լաբորատորիա։ Ծառայությունը որքանո՞վ է նպաստում Արցախում որակյալ սննդամթերքի արտադրությանը։ Եթե կարելի է՝ փոքր-ինչ մանրամասն…
- Կենտրոնը կոչված է համապատասխանության հավաստագրեր տրամադրել հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին, նրանց, ովքեր զբաղված են սննդամթերքի արտադրությամբ։ Այսինքն՝ պարենամթերք արտադրող սուբյեկտը  պարտադիր պետք է  կանոնակարգերով հաստատված հավաստագիր (սերտիֆիկատ) ստանա, որպեսզի կարողանա զբաղվել այդ գործով։ 
Կազմակերպության անունն ինքնին հուշում է, թե ինչ բաժիններ են ընդգրկված ծառայության գործառույթների մեջ։ Յուրաքանչյուր բաժին, ինչպես և կարելի է գուշակել անվանումից, ունի իր կոնկրետ գործառույթներն ու խնդիրները։ Կոնկրետ սերտիֆիկացման  ոլորտում, մինչ տվյալ սուբյեկտին հավաստագիր տրամադրելը, նախապատրաստական մի շարք աշխատանքներ են տարվում. պայմանագիր ենք կնքում նրա հետ, մեր կողմից զննվում է արտադրամասը,  կատարվում է տվյալ արտադրանքի նմուշի փորձարկում։ Այսինքն՝ կառույցի կողմից իրականացվում է արտադրանքի և ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստում՝ ըստ ԼՂՀ պարտադիր հավաստման ենթակա արտադրանքի ցանկի և տեխնիկական կանոնակարգերի։ 
Հիրավի, մեր ծառայությունն ունի սննդամթերքի փորձարկման լաբորատորիա, որտեղ Արցախում արտադրվող յուրաքանչյուր մթերք ենթարկվում է համապատասխան փորձարկման՝ կախված դրա տեսակից. մանրէաբանական, ֆիզիկաքիմիական և թունաբանական։ Վերջինս արվում է նիկոտոքսինների, ծանր մետաղների և թունավոր տարրերի հայտնաբերման նպատակով։ Այդ ամենից հետո տրվում է եզրակացություն, որի մեջ նշվում են այն ֆիզիկաքիմիական հատկանիշները, որոնք առկա են տվյալ ապրանքատեսակում։ Եթե ամեն ինչ նորմայի սահմաններում է՝ տնտեսավարող սուբյեկտին տրամադրվում է սերտիֆիկատ, և վերջինս կարողանում է իր արտադրած ապրանքը դուրս բերել շուկա։     
Ստանդարտացման բաժինը ստեղծում և վարում է ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պետական ֆոնդը, իրականացնում է տեխնիկական պայմանների և դրանց փոփոխությունների փորձաքննություն և գրանցում, օգնում է տնտեսավարող սուբյեկտներին՝ փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևավորման գործում։ Բացի այդ, ոլորտն իրականացնում է պետական մարմինների կողմից պետական աշխատանքների, անվանումների, տեխնիկական բնութագրերի, կոդերի և չափման միավորների լրացման ճշտության փորձաքննություն։ Նշենք, որ մենք այդքան հնարավորություն չունենք ազգային ստանդարտներ ունենալու համար. ՀՀ-ում գործող  ստանդարտները կիրառվում են նաև մեզ մոտ։ 
Չափագիտության բաժինն իրականացնում է չափման միջոցների ստուգաչափում, չափագիտական վկայագրում և չափումների կատարում, մասնակցում է արբիտրաժային, տեսչական ստուգումներին։ Ավելի պարզ՝ այն տնտեսավարող սուբյեկտը, որն օգտագործում-կիրառում կամ վաճառում է չափման միջոց, կառավարության կողմից սահմանված պարբերականությամբ և կարգով պետք է տվյալ չափման միջոցը ներկայացնի ստուգաչափման։ Չափման միջոցների ցանկը շատ մեծ է, բայց մենք հնարավորինս, մեր տեխնիկական հագեցվածության սահմաններում փորձում ենք ընդգրկել ավելի շատ ոլորտներ։ Ցավոք, ոչ բոլոր տնտեսավարող սուբյեկտներն են պարտաճանաչ այդ հարցում. օրենքին անտեղյակ լինելու պատճառով լինում են նաև հրաժարվողներ, և երբեմն ստիպված ենք լինում ծանուցագրեր ուղարկել նմաններին՝ ներկայանալու համար։ Բացի այդ,  մենք քարոզչական աշխատանքներ ենք տանում՝ համագործակցելով համապատասխան գերատեսչության հետ, որպեսզի կարողանանք իրավական դաշտ բերել այդ տնտեսավարող սուբյեկտներին։ Այս առումով յուրաքանչյուր բաժին իր գործունեությունն իրականացնում է գործող օրենքի համաձայն։     
- Որքանո՞վ է Կենտրոնի նյութատեխնիկական բազան հագեցած։ Թարմացման, սարքավորումներով համալրման ուղղությամբ աշխատանքներ տարվո՞ւմ են, թե՞ բավարարվում եք եղածով։ 
- Աշխատանքներ են տարվում լաբորատորիաների վերազինման, նոր սարքավորումների ձեռքբերման ուղղությամբ։ Ճիշտ է, ֆինանսներ լինելու պարագայում կարելի է էլ ավելի հարստացնել նյութատեխնիկական բազան, ժամանակակից, թանկարժեք սարքավորումներ ձեռք բերել, որոնք հնարավորություն կտան ավելի արագ՝ մի քանի րոպեում որոշել անհրաժեշտ պարամետրերը, բայց եղածը ևս բավարարում է համապատասխան փորձարկումներ, ախտորոշումներ ու ստուգաչափումներ կատարելու համար։ Ունենք և՜  նոր, և՜ խորհրդային տարիներից մնացած սարքավորումներ։ 
- Ներկայումս առևտրի կետերում հիմնականում գործածության մեջ են դրված էլեկտրոնային կշեռքները։ Խախտումները, թերակշռումը նմանատիպ չափման միջոցներով բացառվո՞ւմ են, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնի կողմից ստուգաչափվում են նաև դրանք։
- Կշեռքը ստուգաչափվում է կշռաքարերով։ Մենք մեր լիազորությունների շրջանակում կատարում ենք մեր պարտականությունը՝ տարին մեկ անգամ ստուգելով դրանք։ Մեզ համար որպես էտալոն են հանդիսանում Հայաստանում կիրառվող չափման միջոցները, այսինքն՝ մեր չափման միջոցները ստուգաչափվում են Հայաստանում և վկայագրվում, որոնցով էլ առաջնորդվում ենք։ Ինչ վերաբերում է խախտումներին՝ սպառողն ինքը պետք է վերահսկողի դերում լինի։ 
- Պարոն Հարությունյան, փաստորեն սննդամթերքի փորձարկման լաբորատորիայում միայն տեղական արտադրության մթերքների որակն է ստուգվում։ Իսկ ներկրվող սննդամթերքը, որքան հասկացանք, առանց ստուգման ուղղակի մտնում է շուկա, հանվում վաճառքի։ Այս առումով, փաստորեն, բնակչությունն ապահովագրված չէ անորակ սննդամթերք գործածելուց...
-  Մենք լիազորված չենք և իրավունք չունենք մտնել որևէ առևտրի կետ, այդտեղից վերցնել ներմուծված որևէ մթերք՝ տանելու ստուգման։ Դրա համար անհրաժեշտ է ունենալ մի ծառայություն, որը լիազորված կլինի զբաղվել այդ խնդրով։ Կարծում եմ՝ այդպիսի ծառայություն կարող է հանդիսանալ  վերջերս   ԼՂՀ  գյուղնախարարության կազմում ստեղծված սննդի անվտանգության պետական ծառայությունը։ Մենք ողջունում ենք այդ կառույցի ծնունդը։ Ի դեպ, արդեն հանդիպել ենք պատասխանատուների հետ, զրուցել բազմաթիվ խնդիրների շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության համար, ինչն օրինաչափ երևույթ է. երկուսս էլ կոչված ենք ապահովել սննդամթերքի անվտանգությունը հավելումներից, քիմիական նյութերից։ Այսօրվա դրությամբ դեռևս կահավորված չէ նորաստեղծ կառույցի լաբորատորիան, ինչի համար մեծ գումարներ են անհրաժեշտ։ Բացակայում են նաև մասնագետները։ Մենք տնօրինությանն առաջարկել ենք առայժմ օգտվել մեր լաբորատորիայից։ Ներկայումս զարգացած երկրներում գործածում են ճապոնական արտադրության լաբորատոր սարքավորումներ, որոնց թե՜ ճշգրտությունն է վստահելի և թե՜ ախտորոշման ժամկետը սեղմ, բայց դրանք շատ թանկ են։ Փոխվում է կյանքը, փոխվում են ժամանակները, և դրանց համահունչ նոր պահանջներ, նոր մոտեցումներ են ի հայտ գալիս։ Եթե մի քանի տարի առաջ մեր Կենտրոնը գործում էր, այսպես ասած՝ ոչ լիարժեք, ներկայումս լուրջ խնդիրներ կան դրված կառույցի առջև։ Ամեն տարի մեր մասնագետները վերապատրաստվում են ՀՀ ստանդարտացման ազգային ինստիտուտում, ստանում վկայականներ։  
- Ի դեպ, ինչպիսի՞ն է համագործակցությունը հայաստանյան համասեռ կառույցների հետ։ 
- Բավականին նորմալ, բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք։ Յուրաքանչյուր հարցում՝ լինի տեխնիկական կամ մասնագիտական, հայաստանյան կառույցները միշտ պատրաստակամ են մեզ օգնել, աջակցել և այդպես էլ անում են։ Մեր բոլոր նորմատիվային փաստաթղթերը, որոնցով առաջնորդվում ենք, մեզ է տրամադրում ՀՀ ստանդարտացման ազգային ինստիտուտը։ Իր հերթին չափագիտության ազգային ինստիտուտը ստուգաչափում է մեր կողմից ներկայացված չափման միջոցները, դրոշմանիշեր է տրամադրում...Գնալով մեր հարաբերություններն էլ ավելի են սերտանում, հաճախակի են լինում փոխայցելությունները։ 
Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում հնարավորինս գործածել մեր տեղական արտադրանքը՝ լինի դա կաթնամթերք կամ թռչնամիս... Հավաստիացնում եմ՝ արտադրվող այն մթերքը, որին հավաստագիր է տրամադրում մեր կառույցը, զերծ է բոլոր տեսակի հավելումներից և համապատասխանում է պահանջվող չափանիշներին։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեր ժամանակներում մի շարք հիվանդությունների պատճառ է հանդիսանում անորակ, տարբեր հավելումներ պարունակող սնունդը։ Դրանցից մեկն էլ մարդկանց անհիմն գիրանալու երևույթն է, ինչի համար մտահոգված են աշխարհի շատ երկրներ։ Այս առումով այսօր գերխնդիր է դարձել բնակչությանը որակյալ սննդամթերքով ապահովելը, որի համար էլ, հնարավորության շրջանակներում, մեր կառույցը նույնպես պայքարում է։ Ծրագրեր շատ կան, որոնց մասին առայժմ չենք ուզում բարձրաձայնել։ Կխոսենք, երբ  իրականություն դառնալուն քիչ ժամանակ կմնա։ 
 
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ