[ARM]     [RUS]     [ENG]

ԳԱՐՆԱՆԱՑԱՆԸ՝ ԱԳՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ

Փետրվար ամսում գարնանացանի նախապատրաստական աշխատանքների մասին հարցը դարձել էր  շրջանային խորհրդի քննարկման առարկա: Հարցի վերաբերյալ ընդունվել է վարչակազմի ղեկավարի որոշումը, որտեղ համապատասխան հանձնարարականներ է տրվել շրջանի համայնքների ղեկավարներին, շահագրգիռ կազմակերպություններին` գարնանացանի աշխատանքները մշտական ուշադրության կենտրոնում պահելու համար: 
Հաշվի առնելով գարնանացան մշակաբույսերի մշակության արդյունավետության ապահովման խնդիրը՝ շրջանում հետևողական աշխատանքներ են տարվում գարնանացան տարածքների ընդլայման ուղղությամբ: 2013թ. շրջանում գարնանացան ցանքսերն ավելացել են 4 անգամ: Կատարվել է 1786 հա հերկ, որից մոտ 500 հա թողնվել է սև ցելի տակ, իսկ 1294 հա¬ի  վրա կատարվել է գարնանացան: Ցանվել է 77 հա հաճար, 568 հա եգիպտացորեն, 151 հա կարտոֆիլ, 200 հա արևածաղիկ, 53 հա սորգո, 1 հա  առվույտ, 109 հա կորնգան, 6 հա սոյա, 129 հա բանջարեղեն: Գոհացուցիչ էին նաև որոշ  գարնանացան մշակաբույսերից ստացված բերքի արդյունքները:
2014թ. նախատեսված է կատարել մոտ 1800 հա գարնան ցանքս, որն անցյալ տարվա համեմատ ավել է մոտ 500 հա¬ով: Նախատեսված է ցանել 45 հա հաճար, 750  հա եգիպտացորեն, 170 հա կարտոֆիլ, 210 հա արևածաղիկ, 50 հա հնդկացորեն, 170 հա սորգո, 110 հա սոյա, 220 հա բանջարեղեն  (որից 50հա կցանվի Արաքսի հովտի նոր բացված  վարելահողերում), 40 հա հատիկաընդեղեն, 45 հա կորնգան: 1800 հա գարնանացան  մշակաբույսերի ցանքսի ենթակա տարածքներից հերկված է շուրջ 1300 հա-ն, որից` 600  հա՝ Արաքսի հովտում, իսկ 700 հա՝ համայնքային սեփականաշնորհված և վարձակալված  վարելահողերում: 
Լուրջ աշխատանքներ են տարվում մնացած 500 հա  տարածքները հերկելու համար. համապատասխան գյուղատնտեսական տեխնիկայի առկայությունն  ապահովված է: Գարնանացան կատարելու համար որպես պետական աջակցություն այս տարի ևս հողօգտագործողներին կտրամադրվեն մշակաբույսերի սերմեր, ինչը սուբսիդավորվում  է պետության կողմից: Ներկա դրությամբ շրջան է ներկրվել մոտ 50 տոննա կարտոֆիլի սերմացու, որը բաժանվել է  համայնքների հողօգտագործողներին: Շրջանում 2014թ. մարտի 18-ի դրությամբ  կատարվել է մոտ 50 հա կարտոֆիլի, 40 հա բանջարեղենի ցանքս: Կարտոֆիլի և բանջարեղենի ցանքսը շարունակվում է:
Գարնանացան կատարելու համար պահանջվող սերմերի հայտը ներկայացվել է ԼՂՀ  գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին:Պահանջվող սերմերը,   առանց որևէ խոչընդոտների,  կներկրվի և կբաժանվի հողօգտագործողներին,  նշեց աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչ Աբրիկ Մարտիրոսյանը:
Գարնանացանի աշխատանքների հետ մեկտեղ, միջոցներ են  ձեռնարկվում նաև աշնանացան մշակաբույսերի հիվանդությունների և մկնանման կրծողների դեմ պայքարի ուղղությամբ: 2014թ. բերքի տակ շրջանում կատարվել է շուրջ 10010 հա հացահատիկայինների ցանքս, որոնք գտնվում են բավարար վիճակում: Միջոցներ է ձեռնարկվում նաև ցանքատարածությունների սնուցման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ։
Տողի և Ուխտաձորի ենթաշրջանների  զարգացման ծրագրերով արտեզյան ջրհորեր են փորվել Ուխտաձոր, Քյուրաթաղ, Ակնաղբյուր, Մարիամաձոր համայնքներում, ինչն այդ համայնքների բնակիչներին հնարավորություն կտա զբաղվել բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքսերով: 
Վարելահողերն այդ համայնքներում հատկացվել են,  սկսված են  հերկի աշխատանքները: 
Վերոնշյալ ենթաշրջանների համայնքներին տրամադրվել են նաև մոտ 4000 հատ պտղատու տնկիներ։ 
 ՙԳարնանացանի աշխատանքներն ավելի հստակ կազմակերպելու համար մշտական կապերի մեջ ենք գտնվում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հետ՚,- նշեց շրջվարչակազմի աշխատակազմի ԳՀՀ բաժնի վարիչը:
 
Էդիկ ԴԱՎԹՅԱՆ
ք.Հադրութ