[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻՆ

1548078_489292844537637_2025885081739103777_o.jpgՕրերս Մարտունիում անցկացվեց բերքահավաքի մեկնարկին նվիրված տոնական միջոցառում, որին ներկա էին ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, ԼՂՀ փրկարար ծառայության պետ Արթուր Հարությունյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Նելսոն Սողոմոնյանը, ինչպես նաև գյուղոլորտի պատասխանատուներ և մասնագետներ:  
Միջոցառումը մեկնարկեց Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի բաժնի կազմակերպած գրական-գեղարվեստական համադրույթով` երգ, պար, ասմունք, որոնց առանցքում հողի մշակն ու նրա շնորհակալ աշխատանքի փառաբանումն էին:   Բերքահավաքին ակտիվորեն մասնակցելու և գոհացուցիչ արդյունքներ ցույց տալու համար մի շարք կոմբայնավարներ, մեխանիզատորներ և հրշեջներ գյուղնախարարի, փրկարար ծառայության պետի և Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի կողմից պարգևատրվեցին արժեքավոր նվերներով: Գյուղնախարարը նշեց, որ մեր պետությունը մեծապես գնահատում է  հողի մշակների աշխատանքը` հավելելով, որ նրանց աշխատանքն իր կարևորությամբ կարելի է համեմատել, թերևս, մեր հայրենիքի սահմանները պահող զինվորի աշխատանքի հետ:  Վերջում կազմակերպվեց ծղոտի հավաքման մրցույթ, որի հաղթողները ևս արժանացան նվերների:
 
ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության  տեղեկատվության, հասարակայնության  հետ կապերի բաժին