Logo
Print this page

ԳԱՐՆԱՆԱՑԱՆ ԵՎ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆՆԵՐԻ ՀՈՒՆՁ. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

traktor.jpgՔաշաթաղի շրջանում հունիսի 16-ի դրությամբ գարնանացանի աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են: Սկսվել է հացահատիկի բերքահավաքը: 
Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության տեղեկանքի՝ 2014թ. գարնան ընթացքում շրջանում կատարվել է 5630,7հա հերկ, որից 3480,7-ը՝ համայնքների մշտական օգտագործման, իսկ մնացած 2150 հեկտարը՝ պետական պահուստային ֆոնդի(ՊՊՖ) հողատարածքներում։
Կատարվել է ընդհանուր՝ 4824,52հա ցանքս, որից 3154,52-ը՝ մշտական օգտագործման, մնացածը՝ ՊՊՖ հողատարածքներում: Գարնանը հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, գարի, հաճար) ցանքս կատարվել է հիմնականում հարավային թևի համայնքներում՝ ընդհանուր 3402հա(ցորեն-150, գարի-2329, հաճար-973): Հյուսիսային թևի համայնքներում 15-ական հեկտար գարի և հաճար ցանել են Աղավնոյում, 60-ական՝ Լեռնահովտում(նախկին Եզնագոմեր), 30հա գարի, 120հա հաճար՝ Հակում և 20հա գարի, 116հա հաճար՝ Մոշաթաղում: Ցորենի գարնանացան կատարվել է միայն Կովսականի քաղաքային համայնքում՝ 150հա: Այստեղ կատարվել է նաև 50հա գարու, 1հա եգիպտացորենի, 50հա ձմերուկի, 3հա կարտոֆիլի, 31հա բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերի ցանքս. ընդհանուր՝ 285հա: Ամենաշատ հացահատիկի գարնանացան կատարվել է Ծաղկաբերդի գյուղական համայնքում՝ 200հա գարի, 100հա հաճար: Հայկազյանի գյուղական համայնքում 100-ական հա գարի և հաճար է ցանվել: 120հա հաճարի ցանքս կատարվել է Գետափում (20հա գարի): 
Շրջանում եգիպտացորենի ցանքս կատարվել է հարավային 22 համայնքներում՝ ընդհանուր 308,1հա: Ամենաշատը եգիպտացորեն ցանել են Երիցվանքի գյուղական համայնքում՝ 52հա, երկրորդ տեղում է Միջնավանի քաղաքային համայնքը՝ 40հա, երրորդում Արծվաշենը՝ 38հա: Ձմերուկ հիմնականում ցանվել է հարավային 25 համայնքներում. ընդհանուր՝ 187,4հա: Կովսականից հետո համեմատաբար շատ տարածք՝ 27,2հա, ձմերուկ արտադրելու նպատակով զբաղեցրել են Վանի գյուղական համայնքում: Երրորդը, 24 հեկտարով,  Մուշի գյուղական համայնքն է: 
Կարտոֆիլի ցանքս կատարել են շրջանի բոլոր բնակավայրերում՝ իհարկե, ոչ մեծ ծավալներով: Բերձորում 2,8հա հատկացվել է կարտոֆիլի մշակության համար: Այստեղ մոտ կես հեկտար մշակվել է բանջարաբոստանային տարբեր մշակաբույսեր արտադրելու համար: Այս տարի միայն  Ծաղկաբերդ և Հայկազյան համայնքներում են արևածաղկի ցանքս կատարել. յուրաքանչյուրը՝ 0,1հա: Անասնակեր՝ կորնգան և առվույտ, ցանել են ընդամենը 14 համայնք. ընդհանուր՝ 260,4հա: Այդ թվում կորնգան՝ 232հա, որից մաքուր՝ 146, իսկ առվույտ՝ 28,4հա, որից մաքուր՝ 25,4հա: Ամենաշատ կորնգան՝ 100հա, ցանվել է Ծաղկաբերդում, առվույտ՝ 12հա, Երիցվանքում: Հատիկաընդեղենի և բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերի ցանքս կատարվել է շրջանի բոլոր համայնքներում. ընդհանուր կազմում է 273հա: Կովսականից հետո ամենաշատը՝ 15-ական հեկտար, բանջարաբոստանային մշակաբույսի ցանքս կատարել են Միջնավանի քաղաքային և Հայկազյանի գյուղական համայնքներում: 5 համայնքներում՝ Կովսական, Արծվաշեն, Երիցվանք, Իշխանաձոր, Սարատակ, պայքար են տարել  մոլախոտերի դեմ. ընդհանուր՝ 370հա: Իսկ հիվանդությունների, մկնանման կրծողների և այլ վնասատուների դեմ պայքար ծավալել են 28 համայնքներում. ընդհանուր՝ 15163հա: Շրջանում կան նաև մի քանի ջերմոցային տնտեսություններ: Նույն օրվա դրությամբ հնձվել է մոտ 1500հա գարի և ցորեն՝ միջին 9,8ց/հա բերքատվությամբ: Առայժմ բերքատվությունը գոհացուցիչ չէ: Ցորենի բերքատվությունը համեմատաբար բարձր է՝ 12,2ց/հա, իսկ գարունը՝ 9,5 ց/հա: Դաշտերում աշխատում է 33 կոմբայն: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.