Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՈՐՊԵՍԶԻ ՀԵՏ ՉՄՆԱՆՔ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՑ

Բեռնափոխադրման և լոգիստիկայի զարգացման վերաբերյալ առաջարկություններով Արցախյան բիզնես- համաժողովին հանդես է եկել ՙՏրանս Լոջիստիկ Քոքըսիս՚ ընկերության խորհրդատու Եղիշե 
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ։ Մեր հարցազրույցը։ 
-Պարոն Հովհաննիսյան, որչքա՞ն ժամանակ է, որ գործում է ՙՏրանս Լոջիստիկ Քոքըսիս՚ ընկերությունը։ 
- Մեր ընկերությունը բեռնափոխադրումների շուկայում գործում է շուրջ 20 տարի։ Պետք է նշել, որ կան կազմակերպություններ, որոնք բեռնափոխադրումներն իրականացնում են սեփական տրանսպորտային միջոցներով, բայց շատերը (Հայաստանում գործող ընկերությունների շուրջ 70%-ը), այդ թվում և մենք, բեռնափոխադրումներն իրականացնում են ոչ սեփական ավտոմեքենաներով, քանի որ Հայաստանում և Արցախում չկան բեռնափոխադրումներ   իրականացնող տրանսպորտային խոշոր պարկեր, որպեսզի կարողանան բավարարել ամբողջ պահանջարկը։ 
- Որքան տեղյակ ենք, բեռնափոխադրումների և լոգիստիկայի բնագավառում համագործակցության հստակ ծրագրեր ՀՀ և ԼՂՀ միջև չկան։ Կարելի՞ է սա համագործակցության առաջին քայլ համարել։ 
- Երևի այո, չնայած մի քանի տարի առաջ ես առիթ եմ ունեցել ԼՂՀ համապատասխան մարմինների հետ խոսել այդ մասին։ Նույնիսկ մեր կողմից առաջարկ է եղել Արցախում ստեղծել տրանսպորտային առաքումների իրականացման համակարգ։ Մինչդեռ առաջարկն այն ժամանակ արձագանք չգտավ,  գուցե պահանջարկի բացակայության պատճառով։ Այսօր, ըստ երևույթին, հարցն ավելի հրատապ է, և մենք պատրաստ ենք օժանդակել։ Ի վերջո, տրանսպորտային փոխադրումները ցանկացած երկրի տնտեսության զարգացման համար կարևորագույն օղակ են։ Լոգիստիկան վերացական արտահայտություն չէ. դա ապրանքի ինքնարժեքի մեջ բավականին լուրջ ծավալ կազմող միավոր է, որը ժամանակ առ ժամանակ պետք է օպտիմալացման ենթարկել։ Այսինքն՝ այն պետք է անընդհատ նվազագույնի հասցնել, որպեսզի ինքը՝ ապրանքը, կարողանա մրցունակ լինել շուկայում։
- Պարոն Հովհաննիսյան, այս բիզնես-համաժողովի մասնակից գործարարների թերևս մեծ մասն այս կամ այն չափով առնչվում է փոխադրման և լոգիստիկայի ոլորտին։ Ի՞նչ խնդիրներ են նրանք առաջադրում։ Ի՞նչ լուծումներ եք առաջարկում Դուք։
- Լոգիստիկայի բնագավառը՝ որպես բիզնես-ուղղություն, փաստորեն նոր է, և աշխատելու ընթացքում այն նաև ուսումնասիրվում է, վեր են հանվում խնդիրները, ձեռք բերվում հմտություններ։ Մեր խնդիրն է՝ այն, ինչ ձեռք ենք բերել 20-25 տարվա ընթացքում Հայաստանում, փոխանցել արցախյան մեր գործընկերներին։ Իհարկե, որոշ չափով լոգիստիկ աշխատանք կատարվում է նաև Արցախում (ասենք՝ Դրմբոնից հումք է տեղափոխվում Հայաստանի Հանրապետություն), բայց դա տեղական  նշանակության հարաբերություն է։ Այսօր խնդիր է դրված արցախյան արտադրանքն արտահանել և նրա համար մրցունակություն ապահովել միջազգային շուկայում։ Մենք պատրաստակամ ենք աջակցել բոլոր առումներով՝ և՜ խորհրդատվական, և՜ կառուցվածքային միավոր ստեղծելու ձևով։
- Կարծում ենք, Արցախում առկա ենթակառուցվածքներով, ճանապարհների նման ցանցով անիմաստ է խոսել արագ և էժան բեռնափոխադրումների մասին։ Ինչպե՞ս եք Դուք պատկերացնում ոլորտի զարգացումը։
- Կա երկու տարբերակ։ Առաջին՝ մոռանալ այդ խնդրի մասին, և երկրորդ՝ հասկանալ, որ ճանապարհային ցանցի բարելավումը շատ կարևոր է գլոբալացման պայմաններում։ Եվ եթե Արցախը մտադիր է գլոբալացման գործընթացներից հետ չմնալ, պետք է ձգտի խնդրին լուծում տալ։ Հակառակ դեպքում տնտեսական աճի այն ցուցանիշները, որ ներկայացվում են, կկորցնենք, քանի որ հետ կմնանք միջազգային տնտեսական գործընթացներից։ 
 
Սրբուհի Վանյան