[ARM]     [RUS]     [ENG]

10000 ՀԵԿՏԱՐԻՑ ԱՎԵԼԻ ՑԱՆՔՍ

 Դեկտեմբերի 15-ի դրությամբ Քաշաթաղի շրջանում կատարվել է ընդհանուր՝ 10560հա հերկ, որից 3100-ը՝ պետական պահուստային ֆոնդի(ՊՊՖ), մնացածը՝ համայնքային հողատարածքներում: Ընդհանրապես աշնանացան իրականացվում է շրջանի հարավային թևի 28 համայնքներում: 

Կատարվել է 10200հա աշնանացան, որից ցորեն՝ 4400հա, գարի՝ 5800հա: Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանը տեղեկացրեց, որ վերջին օրերին եղանակի փոփոխությունը բացասաբար անդրադարձավ աշնանացանի աշխատանքների վրա: Սակայն հիմնական պատճառն  այն է, որ 2013-2014թթ. շրջանում երաշտից ու կարկտահարությունից վնասվել են շուրջ 5000-ական հեկտար ցանքատարածքներ, ինչի  պատճառով աշնանացանը կատարվեց ուշացումով: Չհերկված տարածքներում նպաստավոր պայմաններ են ստեղծվել մկնանման կրծողների զարգացման համար: Այդ առումով հայտ է ներկայացվել. շրջանին անհրաժեշտ են 1000կգ թունաքիմիկատ և 400լ ձեթ: Առայժմ ստացվել է 500կգ թույն և 300լ ձեթ, որոնք էլ բաշխվել են համապատասխան համայնքներին:  Լ. Սիմոնյանն ուրախությամբ նշեց, որ աշնանացան կատարելիս հատկապես աչքի են ընկնում սիրիահայերը, ովքեր արել են մոտ 1000հա ցանքս՝ Կովսականի, Միջնավանի, Վանի, Երիցվանքի, Աղաձորի, Արծվաշենի և ՊՊՖ հողատարածքներում:  Ըստ գյուղվարչության պետի՝ աշնանացանի համար ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության  հիմնադրամից (ԳԳԱՀ) ստացվել է 20-ական տոննա ցորենի և գարու՝ առաջին վերարտադրության սերմացու: Հայտ է ներկայացվել 163000լ սուբսիդավորված դիզվառելիքի՝ լիտրը 350 դրամով ստանալու համար:  Առայժմ ստացվել է 90000լիտր: Սուբսիդավորումը բավականին թեթևացնում է հողօգտագործողների ծախսերը: Լ. Սիմոնյանը կարևորեց նաև այն, որ ԼՂՀ կառավարության որոշմամբ՝ 2014թ. երաշտից տուժած հողօգտագործողներն ազատվել են հողի վարձավճարներից: Բացի այդ, 5 տարով հետաձգվել է հողօգտագործման նպատակով ԳԳԱՀ¬ից ստացվել է վարկերի մարումը: Տեղեկացվեց նաև, որ ԱՐԻ ծրագրով շուրջ 80 հողօգտագործող ԳԳԱՀ¬ից ստացել է 1,5 միլիոն դրամ վարկ: Արդեն ցուցակ է ներկայացվել ԼՂՀ կառավարություն՝ հողօգտագործման համար վարկ ստանալու նպատակով: Ըստ որոշման՝ մշտական հողօգտագործողները 1 հեկտարի համար կստանան 80000 դրամ գումար, իսկ մինչև 10հա վարձակալական հողերի համար՝ 50000դրամ: Մշտական օգտագործման հողեր մշակողներն արդեն ստացել են վարկերը: Այս աշնանը Քաշաթաղի հողատարածքներում աշխատել է մինչև 55 տրակտոր՝ հերկ և ցանքս կատարելու նպատակով: Լ. Սիմոնյանը կարևորեց այն, որ արդեն մեծ քանակություն են  կազմում  շրջանի բնակչությանը պատկանող տրակտորները: ԼՂՀ ԳԳԱՀ-ից լիզինգային կարգով շրջան է բերվել ՙԲելառուս՚ մակնիշի 22 տրակտոր: 8 տեխնիկա ունի նաև ԼՂՀ ԳԳԱՀ¬ի ՙԱգրոսերվիս¬1՚ ՓԲԸ-ն: Հերկի և ցանքսի  աշխատանքներն իրականացնելու նպատակով շրջան են հրավիրվում նաև մեխանիզատորներ՝ իրենց տեխնիկայով, հարևան Սյունիքի մարզից: Նախատեսված է հունվար-փետրվար ամիսներին (եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն) կատարել ցելի աշխատանքներ, որպեսզի հողը հարստանա՝ աշնանացան կատարելու նպատակով: Հողը  կհերկվի նաև ամռան ընթացքում: Շրջանի հյուսիսային թևի վարելահողերում առայժմ աշխատանքներ չեն կատարվել, քանի որ հողօգտագործման համար տարածքի բնակիչներն աջակցություն չեն ստացել: Ընդհանրապես՝ այս տարածքում հիմնականում կատարվում է գարնանացան: 
Գյուղվարչության պետն անդրադարձավ նաև անասնապահության խնդիրներին. բնագավառն առավել զարգացնելու նպատակով ԼՂՀ գյուղատնտեսոության նախարարության աջակցությամբ, տոհմակայաններից շրջան են ներմուծել մոտ 60 գլուխ տոհմային ցուլիկներ՝ կենդանի քաշի 1կգ-ը 1000 դրամով՝ 5 տարի մարման ժամկետով: Այսօրվա դրությամբ շրջանում առկա է խոշոր եղջերավոր անասուն՝ 40594 գլուխ, որից 10661-ը՝ կով: Մանր եղջերավորների թիվը կազմում է 61086, խոզերինը՝ 10512 գլուխ: Միասմբակավորների քանակը քիչ է՝ 349 գլուխ: Կան նաև մոտ 14700 թև թռչուն և 13340 մեղվաընտանիք: 
 
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
ք. Բերձոր