[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՄԱՏԱՂԻՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ՁԿՆԱԲՈՒԾԱՐԱՆ

11303683_854372037945650_361989502_n.jpgԱրցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը, գյուղատնտեսության ոլորտի պատասխանատու պաշտոնյաների ուղեկցությամբ, հունիսի 12-ին այցելել է Ասկերանի և Մարտակերտի շրջաններ՝ տեղերում ծանոթանալու բերքահավաքի և տնտեսական ծրագրերի ընթացքին։
Վարչապետի առաջին կանգառը եղել է Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի՝ Ասկերանի մթերման կետում, որտեղ այս օրերին ընդունվում է գարու բերքը։ Ա. Հարությունյանը  հետաքրքրվել է կատարվող աշխատանքներով։ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարը մեկնել է շրջանի դաշտեր և, տեղում ծանոթանալով աշխատանքներին, գոհունակություն հայտնել հնձի և հրդեհականխման միջոցառումների առնչությամբ։ 11280617_854370861279101_467168327_n.jpg
Վարչապետը Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի ուղեկցությամբ եղել է նաև սահմանամերձ Մատաղիսի և Թալիշի դաշտերում, որտեղ, բացի աշնանացան մշակաբույսերի բերքահավաքից, գարնանացան կուլտուրաների մշակման ակտիվ աշխատանքներ են կատարվում։ Ա. Հարությունյանը ծանոթացել է կոոպերատիվ հիմունքներով իրականացվող աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ։ 
Արայիկ Հարությունյանն այնուհետև այցելել է ՙGolden-fish –k՚ ընկերության կողմից Մատաղիսում սև խավիարի արտադրության համար կառուցվող ձկնաբուծարան, որտեղ արդեն մանրաձկան առաջին խմբաքանակն է դրվել։ Վարչապետը շրջայց է կատարել նորակառույց ձկնաբուծարանի տարածքում, ընկերության ներկայացուցիչները նրան ծանոթացրել են կատարված աշխատանքներին։ Պատասխանատուների խոսքով՝ ձեռնարկությունը շուրջ 3 տարուց սկսելու է արտահանել մեծաքանակ ձուկ, իսկ 5 տարուց՝ սև խավիար։
 
ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին