[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Ուրբաթ, 05 Ապրիլի 2013

ԹՎԱՑՅԱԼ ԱԶԳԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԸ, կամ՝ Արցախի ժողովուրդը պատմականորեն իրեն պատկանող տարածքի օրինական տերն է

stupishin.jpgՌուս դիվանագետ, ՀՀ-ում նախկին արտակարգ և լիազոր դեսպան (1992-94թթ.), պատմական գիտությունների դոկտոր Վլադիմիր ՍՏՈՒՊԻՇԻՆԸ նախկին Խորհրդային Միության տարածքում առկա հակամարտությունների վերաբերյալ հանդես է եկել մի շարք վերլուծություններով։

ԱՆԱՀԻՏ

Anahit.jpgԱնահիտ, Գայանե, Շուշանիկ, Ռուզան... Բոլոր ժամանակներում հայ ընտանիքներում ծնունդ առած իրենց դստրիկներին այսպիսի պատվանուններով են կնքել... Հայուհիներին կոչել են հերոսուհիների անուններով, որ նրանք էլ արիական իրենց գենը արժանապատվորեն կրեն ու նմանապես փոխանցեն սերնդեսերունդ... 

ՄԵՐ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ

Անցյալը միայն մարդու հուշերի մեջ չէ և ոչ էլ նրա արած¬թողածում։ Մեզանից յուրաքանչյուրը ձգտում է իրենից հետո որևէ հետք թողնել կյանքում։ Մեկի համար դա արժանի զավակ է, մյուսի համար՝ պտղատու այգի կամ ծառ, երրորդի համար՝ գիրք կամ տուն։ Անանցյալ մարդ չկա, առավել ևս՝ քաղաք ու երկիր։ Անցյալը պատմություն է, դեմքեր, փաստեր, որոնք նաև պահպանման կարիք ունեն։ Անցյալի անխոս վկաների շտեմարան է արխիվը։ Եվ որքա՛ն դեմքեր, դեպքեր ու խոսուն ճակատագրեր կան պետության կողմից պահպանվող, խունացած ու փոշոտ այդ փաստաթղթերում։

ԿԵՍ ԴԱՐ ՙԴԻՐՔԵՐՈՒՄ՚

Դյուրին չէ  լրագրային փոքրիկ հոդվածի  շրջանակներում  տեղավորել  կեսդարյա  աշխատանքային  կենսագրոթյուն ունեցող, ժողովրդի  վստահությունն ու սերը վայելող բժշկուհու անցած ուղին, տալ մասնագետի  և մարդու նրա նկարագիրը։
Կես դարի  ուղիղ կեսը Խալիսա Արզումանյանն աշխատել է Ճարտարի տեղամասային հիվանդանոցում։ Նրա մասնագիտական գործունեության  աշխարհագրությունը, սակայն , Ճարտարով չի ավարտվում։ Բժշկուհուն այցելում  կամ  հիվանդականչի  են տանում  հարևան  Կարմիր  Շուկա  ավանից, Սոս, Խնուշինակ և այլ գյուղերից։ 

Հանդիպում ԼՂՀ ԱԳՆ-ում

Ապրիլի 4-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետոթյան արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Հեսսեն երկրամասի (ԳԴՀ) Բերգշտրասսեի նահանգապետ Մաթիաս Վիլկեսին և այդ երկրամասում ՀՀ պատվո հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերային:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել

 Ապրիլի 4-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկում է անցկացրել Մարտակերտ-Թարթառ ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 5-ին այցելել է Շահումյանի շրջան

 050413KarvacharAzatagr20Amyak_Info.jpgԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 5-ին  այցելել է Շահումյանի շրջան եւ մասնակցել Քարվաճառի ազատագրման 20-րդ  տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը:

Քարվաճառի ազատագրման 20-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր:

             ԼՂՀ սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության համար "Մարտական ծառայություն'' մեդալով պարգեւատրվել են 12 հոգի:

ԼՂՀ Շահումյանի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման գործում նշանակալի ավանդի համար "Երախտագիտություն" մեդալով պարգեւատրվել են 10 հոգի:

ԿԸՆԴԼԱՅՆՎԻ "Արի" ԾՐԱԳԻՐԸ

         Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը ներկայացրեց մանրամասներ Լիբանան, Կիպրոս, Շվեյցարիա և Ֆրանսիա` վերջերս կատարած այցելություններից, որոնք հիմնականում  Արցախում ներդրումային դաշտի ընդլայնման նպատակ  էին հետապնդում: 
Subscribe to this RSS feed