[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երկուշաբթի, 02 Հունիսի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է ԱՄՆ-ից եւ Եվրոպայից ժամանած մի խումբ գործարարների՝ Ջոզեֆ Ուղուրլյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցում էր վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հիդրոէներգետիկայի ոլորտին:

Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է հանրապետության հարավարեւելյան սահմանագիծ եւ տեղում ծանոթացել պաշտպանական համակարգի ներկա վիճակին:

            1111.jpgԵրկրի ղեկավարը "Արիության համար" եւ "Մարտական ծառայություն" մեդալներ է հանձնել  մի խումբ զինծառայողների` ԼՂՀ պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ հակառակորդի ոտնձգությունները կասեցնելու եւ արժանի հակահարված հասցնելու համար:

Subscribe to this RSS feed