[ARM]     [RUS]     [ENG]

Items filtered by date: Երեքշաբթի, 03 Հունիսի 2014

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 3-ին Շուշիի արվեստի կենտրոնում մասնակցել է քանդակագործ Յուրի Հովհաննիսյանի անհատական ցուցահանդեսի բացմանը:

030614_ShushiCucahandes_Hovhannesyan__Info.jpgՆախագահ Սահակյանը կարեւոր է համարել նման միջոցառումների անցկացումը` թե Արցախում արվեստի զարգացման, թե մեր մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու տեսանկյունից:

ԾԱՌԱՑԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՀԱՂԹԱՀԱՐՎԵՆ ՀԱՄԱՏԵՂ

 Արցախի պետական համալսարանի գիտխորհրդի հերթական նիստը, որ կայացավ մայիսի 30-ին, սովորականներից չէր և այլ ձևաչափ ուներ. նիստին ներկա  էր Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ։ Նպատակը՝ փոխգործակցության պայմանագիր ստորագրելը, երկու բուհերի միջև համագործակցությունը սերտացնելն ու այդ ուղղությամբ նոր քայլեր ձեռնարկելն էր։ 

ՙԶԵՆՔ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՂԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆ՝ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ՍՆԱՆԿԱՑՆԵԼՈՎ ՊԱՏԵՐԱԶՄՈՂ ԲԱՆԱԿՆԵՐԻՆ՚

256.jpg20  տարի առաջ հաստատված հրադադարի, նրա անհրաժեշտության, նշանակության 
և հետևանքների շուրջ զրուցեցինք  ՙՌազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն՚-ի տնօրեն, քաղաքագետ Մանվել ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ

ՙՉԵՄ ԿԱՐԾՈՒՄ, ԹԵ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿԶՈՀԱԲԵՐԻ ՂԱՐԱԲԱՂԸ՝ ՀԱՆՈՒՆ ՈՐԵՎԷ ՄԻՈՒԹՅԱՆ՚

Խնդրահարույց հարցերի շուրջ բնակչության կարծիքը պարզելու Հայաստանում ամենատարածված եղանակը սոցհարցումներն  են։ Հարցաթերթիկներում ներկայացվող հարցերը շատ դեպքերում վերաբերում են ներքին կամ արտաքին քաղաքականությանը։ Այդ առումով բացառություն չէ վերջին շրջանում ամենաշատ քննարկվող  հարցը՝ Հայաստանը պետք է անդամակցի Մաքսային միությանը (ՄՄ), թե՞  Եվրամիությանը (ԵՄ)։

ՀԱՎԱՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ

 2013թ. աշնանն ու  ընթացիկ  տարվա գարնանը Քաշաթաղի շրջանում ընդհանուր առմամբ կատարվել է 17440հա հացահատիկի ցանքս: Արդեն մի քանի օր է, ինչ շրջանի հարավային թևում սկսվել է աշնանացան գարու հունձը: Մայիսի 25-ից Իշխանաձոր գյուղում շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի ղեկավարությամբ սկսել է գործել շտաբ՝ բերքահավաքը ժամանակին և անկորուստ կազմակերպելու համար: Շտաբում փակցված  հատուկ պլան-ուղեցույցում նշված են ցանքատարածքները և պատասխանատուների անուն-ազգանունները: 

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ՝ ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԵՎ ԱՆԿՈՐՈՒՍՏ

Հադրութի շրջանային խորհրդում
Օրակարգային հարցերի շարքում քննարկման առարկա դարձավ  ՙ2014 թվականի բերքահավաքի նախապատրաստական աշխատանքների մասին՚, ՙՀացահատիկայինների ցանքատարածությունները և անտառային զանգվածները հրդեհներից պաշտպանելու ուղղությամբ տարվող կանխարգելիչ միջոցառումների մասին՚ հարցերը, որոնց վերաբերյալ տեղեկություններ ներկայացրեց շրջվարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության, հողաշինարարության և հողօգտագործման ¥ԳՀՀ¤ բաժնի վարիչ Աբրիկ Մարտիրոսյանը: 

ՃԱՐՏԱՐՈՒՄ ԳՈՐԾԱԾ ԳՈՐԳԵՐԸ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՆ

Գորգագործությունն Արցախի մշակույթային  արժեհամակարգում արմատավորվել է անհիշելի ժամանակներից։ Այստեղ ստեղծված  գորգերն իրենց  տեսակով ու շքեղությամբ առանձնանում են և՜ հայկական, և՜ այլ ժողովուրդների կողմից ստեղծված գորգերից։ Արցախյան գորգերը միշտ էլ մեծ պահանջարկ ունեին, այսօր էլ նրանց նկատմամբ հետաքրքրությունը  մեծ է։ 

ՇԻՐԱԶԸ ՎՍՏԱՀ ԷՐ, ՈՐ ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԸ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԵՆՑ ՂԱՐԱԲԱՂԻՑ

45.jpgՎերջերս գործուղված լինելով Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղ, հանդիպեցի Ռոմա Աղաբեկյանին, ով երկար տարիներ մտերմական կապերի մեջ էր Հովհաննես Շիրազի հետ: Ռոմա Աղաբեկյանը եղել է գյուղի դպրոցի գերմաներենի ուսուցիչը, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, այժմ թոշակառու է: Նրա հուշերը, կարծում ենք, կհետաքրքրեն շատերին, հատկապես Շիրազի երկրպագուներին:

ԳՐՈՂՆԵՐԸ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄՈՏ

Մուրացանյան օրերի շրջանակում Արցախի գրողները Հայաստանից եկած պատվիրակության հետ  եղան տարբեր զորամասերում (Հադրութ, Մարտակերտ, Մարտունի), հանդիպումներ ունեցան զինվորականության հետ։ Հանդիպում ¬ զրույցներն անցկացվեցին ՙՀայ զորականի կերպարը Մուրացանի ստեղծագործություններում՚ կարգախոսով։

ՆՎԱՃԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ ԵՎ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԾԱԾԱՆԵԼ ՄԵՐ ԵՌԱԳՈՒՅՆԸ

1.jpgՀարցազրույց ձյուդոյի ՀՀ բազմակի չեմպիոն, սամբոյի ՀՀ չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի և աշխարհի սամբոյի առաջնության բրոնզե մեդալակիր Սոսե ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ։
Subscribe to this RSS feed