Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19-Ի ԴԵՄ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՐԴԵՆ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ Է 89 ՔԱՂԱՔԱՑԻ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան որոշումներով COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացը մեկնարկել և կազմակերպվում է Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում, ՙԱրևիկ՚ մանկական և շրջանային բուժմիավորումներում: Օրերս Ռուս-հայկական Լազարևյան ակումբի և անձամբ ակումբի խորհրդի համակարգող, ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի ջանքերի շնորհիվ Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել ռուսական ՙSputnik-V՚ պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15 000 դեղաչափ։ Մայիսի 4-ի դրությամբ Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում և մյուս բուժհաստատություններում COVID-19 վարակի դեմ պատվաստվել է արդեն 89 քաղաքացի, ընդ որում, 15 հոգի պատվաստվել է ապրիլի վերջին։

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի պարզաբանմամբ՝ բնակչության առողջության պահպանման գործում կարևոր է իմունականխարգելման աշխատանքների ժամանակին իրականացումը, ինչի շնորհիվ հիվանդացության ու վարակի հետևանքով մահվան դեպքերը նվազում կամ բացակայում են։ Ռուսաստանի Դաշնությունից ստացված ռուսական ՙSputnik-V՚ պատվաստանյութի ներարկման առաջին փուլը մեկնարկել է, որի համար նախատեսված է 7500 դեղաչափ։ Ռուսական պատվաստանյութի առաջին դեղաչափի ներարկումից 21 օր հետո քաղաքացին պետք է պատվաստվի երկրորդ դեղաչափով։ COVID-19-ի դեմ պատվաստվելու համար քաղաքացիները պետք է նախօրոք դիմեն վերոնշյալ բուժհաստատություններ։


(Մանրամասները թերթի առաջիկա համարում)