[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ՝ ՏԱՐԲԵՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ

 

Լաուրա Գրիգորյան

 

Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում մեկնարկել են
բազմաբնակարան նոր թաղամասի շինարարական աշխատանքները։.
ԱՀ քաղաքաշինության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Մարտունու հին հիվանդանոցի տեղում կառուցվելու է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան 4 հատ հինգ հարկանի շենք՝ 116 բնակարաններով։
Այստեղ կկառուցվեն խաղահրապարակներ, ավտոկայանատեղի, կբարեկարգվի շենքերի մերձակա տարածքը։
Գերատեսչության համապատասխան ծառայության իրազեկմամբ՝ նորակառույց բնակարանները կտրամադրվեն քաղաքացիներին՝ սոցիալական տարբեր ծրագրերով։
Նոր թաղամասի շինարարությունն իրականացնում է ՙՖերզիտ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։