[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽ Է ԱՅՑԵԼԵԼ 1447 ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻ ԶԲՈՍԱՇՐՋԻԿ

Լուսինե ՇԱԴՅԱՆ

ՙԱ­զատ Ար­ցախ՚-ի թղ­թակ­ցի հար­ցե­րին պա­տաս­խա­նում է ԱՀ ԷԳՆ Զբո­սաշր­ջու­թյան վար­չու­թյան պետ Գևորգ Ա­ՌԱՔԵԼՅԱՆԸ.

-Պա­րոն Ա­ռա­քե­լյան, որ­քա­նո՞վ են անվ­տանգ Ար­ցա­խի զբո­սաշր­ջա­յին եր­թու­ղի­նե­րը։
-Հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում որ­պես պո­տեն­ցիալ զբո­սաշր­ջա­վայ­րեր ըն­տր­վել են այն բնա­կան կամ պատ­մամ­շա­կու­թա­յին գրավ­չու­թյուն ու­նե­ցող վայ­րե­րը, ո­րոնք ընդգրկված են Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նից ստաց­ված ցան­կում՝ անվ­տանգ վայ­րե­րի վե­րա­բե­րյալ։
Կա­րող ենք նշել, որ զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տում ար­դեն իսկ տե­ղա­շարժ նկատ­վում է։ Մի քա­նի մեծ խմ­բե­րով այ­ցե­լել են ար­շա­վա­կան­ներ։ Պրո­ֆե­սիո­նալ զբո­սա­վար­նե­րի հայ­կա­կան ա­սո­ցիա­ցիան նույն­պես մեծ խմ­բով վեր­ջերս ճա­նա­չո­ղա­կան այց կա­տա­րեց՝ ՙԱ­րի Ար­ցախ՚ կար­գա­խո­սով։ Մինչ այդ, Զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման գոր­ծա­կա­լու­թյան և Տու­րիզ­մի հայ­կա­կան ֆե­դե­րա­ցիա­յի կող­մից կազ­մա­կերպ­վել էր զբո­սաշր­ջա­յին օ­պե­րա­տոր­նե­րի այ­ցե­լու­թյուն դե­պի Ար­ցախ։ Բո­լոր այ­ցե­լող­նե­րը կփաս­տեն, որ Ար­ցա­խում անվ­տանգ է՝ կա­րող են գալ, հա­մոզ­վել։
-Զբո­սաշր­ջիկ­նե­րի ի՞նչ ցու­ցա­նիշ­ներ են գրանց­վել և ինչ­պե՞ս կգ­նա­հա­տեիք։
-2021թվա­կա­նի ա­ռա­ջին կի­սա­մյա­կում Ար­ցախ է այ­ցե­լել ընդ­հա­նուր թվով 1447 օ­տա­րերկ­րյա զբո­սաշր­ջիկ, ո­րը 30%-ով ա­վե­լի քիչ է, քան 2020 թվա­կա­նի (հա­մա­վա­րա­կի պայ­ման­նե­րում) նույն ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում։ Ըստ ա­միս­նե­րի այս տա­րի գրանց­վել են հետևյալ ցու­ցա­նիշ­նե­րը՝ հուն­վա­րին՝ 90 զբո­սաշր­ջիկ, մար­տին՝ 97, ապ­րի­լին՝ 234, մա­յի­սին՝ 554, հու­նի­սին՝ 450։
-Ինչ­պի­սի՞նն է զբո­սաշր­ջիկ­նե­րի աշ­խար­հագ­րու­թյու­նը։
-Ար­ցախ այ­ցե­լող­նե­րի ա­ռա­ջին հն­գյա­կում Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան, ԱՄՆ-ի, Ուկ­րաի­նա­յի, Ֆրան­սիա­յի, Իս­պա­նիա­յի քա­ղա­քա­ցի­ներ են։ Գե­րակշ­ռող մե­ծա­մաս­նու­թյու­նը ՌԴ քա­ղա­քա­ցի­ներ են։ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը չեն հաշ­վառ­վում։
-Ինչ­պի­սի՞ խն­դիր­ներ ու մար­տահ­րա­վեր­ներ են ծա­ռա­ցել զբո­սաշր­ջու­թյան ո­լոր­տի առջև Ար­ցա­խում։ Ինչ­պի­սի՞ ծրագ­րեր կամ մի­ջո­ցա­ռում­ներ են նա­խա­տես­վում դրանց լուծ­ման հա­մար։
- Ա­մե­նա­մեծ խն­դիր­նե­րից են՝ հիմ­նա­կան զբո­սաշր­ջա­վայ­րե­րի մեծ մա­սի օ­կու­պա­ցիան, պո­տեն­ցիալ զբո­սաշր­ջիկ­նե­րի վս­տա­հու­թյան պա­կա­սը անվ­տան­գու­թյան հար­ցում։ Կա­րե­լի է ա­սել՝ սկ­սում ենք զրո­յից, այ­սինքն՝ պետք է ստեղ­ծել-ա­վե­լաց­նել նոր զբո­սաշր­ջա­յին պրո­դուկտ, իսկ դրա հա­մար անհ­րա­ժեշտ են ներդ­րում­ներ թե՜ մաս­նա­վոր հատ­վա­ծի կող­մից, և թե՜ պե­տու­թյան, սա­կայն այդ մի­ջոց­նե­րը դեռևս բա­վա­րար չեն։
Ծրագ­րե­րը սահ­մա­նա­փակ­ված են հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի շր­ջա­նա­կով։ Զբո­սաշր­ջու­թյան վար­չու­թյու­նը ակ­տիվ թվա­յին մար­քե­թինգ է վա­րում՝ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի և ՀՀ այ­ցե­լած օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի շր­ջա­նում։ Կա­տար­վել է այ­լընտ­րան­քա­յին պո­տեն­ցիալ զբո­սաշր­ջա­վայ­րե­րի մո­նի­թո­րինգ, ըն­տր­վել՝ նոր վայ­րեր և ուղ­ղու­թյուն­ներ։ Մաս­նակ­ցել ենք ցու­ցա­հան­դես­նե­րի (Ար­ցա­խի բա­րիք­ներ և In Tour Expo), որ­տեղ Ար­ցա­խը ներ­կա­յաց­ված էր որ­պես տար­վա նա­խընտ­րե­լի ուղ­ղու­թյուն։ Թար­մաց­վել են բուկ­լետ­նե­րը՝ ա­վե­լաց­նե­լով նոր զբո­սաշր­ջա­վայ­րեր, ինչ­պես նաև տար­վում են աշ­խա­տանք­ներ նո­րե­րի ստեղծ­ման ուղ­ղու­թյամբ։ Նա­խա­տե­սում ենք նկա­րա­հա­նել նոր զբո­սաշր­ջա­յին թե­մա­տի­կա­յով գո­վազ­դա­յին տե­սա­հո­լո­վակ։ Այն շու­տով պատ­րաստ կլի­նի և կշր­ջա­նառ­վի տար­բեր հար­թակ­նե­րում։ Ա­վար­տին են հասց­վել զբո­սա­վար­նե­րի պատ­րաստ­ման դա­սըն­թաց­նե­րը։ Հու­լի­սի 17-ից վերս­կս­վե­լու է Tourist Bus ծրա­գի­րը (Ա­մա­րաս և Նի­կոլ Դու­ման, Գան­ձա­սար ուղ­ղու­թյուն­նե­րով)։ Ինչ­պես նաև կա­տար­վում են ճա­նա­չո­ղա­կան այ­ցի կազ­մա­կերպ­ման նա­խա­պատ­րաս­տա­կան աշ­խա­տանք­ներ հան­րա­յին ան­ձանց և զբո­սաշր­ջա­յին օ­պե­րա­տոր­նե­րի ներգ­րավ­մամբ։
-Ինչ­պի­սի՞ն կգ­նա­հա­տեիք Ար­ցա­խի զբո­սաշր­ջա­յին ներ­կա­յիս ռե­սուր­սը և ի՞նչ կա­րող եք ա­ռա­ջար­կել պո­տեն­ցիալ զբո­սաշր­ջի­կին։
-Չնա­յած մեծ կո­րուստ­նե­րին, Ար­ցախն ու­նի մեծ զբո­սաշր­ջա­յին պո­տեն­ցիալ՝ գյու­ղա­կան, է­կո­տու­րիզ­մի, քայ­լար­շավ­նե­րի, ճա­նա­չո­ղա­կան, ար­կա­ծա­յին, մշա­կու­թա­յին ուղ­վա­ծու­թյուն­նե­րով ներ­կա­յա­նա­լու։
-Ներ­կա­յիս եր­թու­ղի­նե­րը ո­րո՞նք են։ Հնա­րա­վո՞ր է, որ բաց­վեն նաև նո­րե­րը։
-Հիմ­նա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը լի­նե­լու են Վանք, Քո­լա­տակ, Ծմա­կա­հող, Ծաղ­կա­շատ, Աստ­ղա­շեն, Պա­տա­րա, Մեյ­դան, Կա­չա­ղա­կա­բերդ, Կո­շիկ Ա­նա­պատ, Պտ­կես Բերդ, Բո­վուր­խան, Ա­մա­րաս, Տնջ­րի։