[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՅԱՑԱՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

Ստեփանակերտի քաղաքապետարանի նիստերի դահլիճում հուլիսի 13-ին տեղի ունեցավ քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը՝ քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նախագահությամբ։

Օրակարգային 1-ին հարցը վերաբերում էր համայնքի բյուջեի 2021թ.առաջին կիսամյակի կատարմանը, որը ներկայացրել է քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը։ Ըստ նրա զեկուցման՝ հաշվետու ժամանակաշրջանի ընդհանուր մուտքերը կազմել են 765 մլն 951,4 հազ.դրամ, կատարողականը՝ 89%։ Ընդհանուր մուտքերի 26.5%-ը կազմել են սեփական եկամուտները, որոնց գծով կատարողականը՝ 81%։ Բյուջեի ընդհանուր եկամուտների 73.5%-ը կազմել է պետական դոտացիան, կատարողականը՝ 92.3%։ Համայնքային բյուջե մուտքագրված այլ եկամուտները կազմել են 7 291.4 հազ. դրամ, կատարողականը՝ 32.2%։ Բյուջեի առաջին կիսամյակի ծախսերը ֆինանսավորվել են 764 883.2 հազ. դրամի չափով, կատարողականը՝ 88.8%։
Հաջորդ հարցը վերաբերում էր ավագանու ծախսերի փոխհատուցմանը։ Որոշվեց քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնել ավագանու անդամներին։
Ընթացիկ հարցերից էին նվիրատվության կարգով համայնքի սեփականություն հանդիսացող մի քանի բնակարանների օտարումը` վերջիններս տրամադրելով փաստացի տերերին:
Մաղաքային ավագանու նսիտի օրակարգում էին նաև փոխադրամիջոցի գույքահարկի արտոնության և երկկողմանի ծնողազուրկ երեխայի բնակարանային հաշվառման հարցերը։
Օրակարգային բոլոր հարցերին ավագանին տվեց իր համաձայնությունը։
Այլ հարցերի շրջանակներում ավագանու կողմից բարձրացվեց գիշերային ժամերին աշխատող խանութների կանոնակարգման հարցը՝ ըստ գործող օրենքի։ Ըստ խնդիրը բարձրաձայնողների՝ ամենայն հավանականությամբ, նման խանութների առևտրի շրջանառությունը մեծացել է, եկամուտները` մեծացել, սակայն հարկերը չեն գանձվում, ինչպես պատերազմից անմիջապես հետո, երբ աշխատում էին արտոնված ռեժիմով, քանի որ առևտրի շրջանառությունը փոքրածավալ էր։ Հանձնարարվեց ուսումնասիրել և կանոնակարգել հարցը։