[ARM]     [RUS]     [ENG]

Հանրապետության ներմուծման կառուցվածքում գերակշռել են մթերային ու շինարարական ապրանքները

Ընթացիկ տարվա 2-րդ եռամսյակում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 29,7 միլիարդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, արտահանվել` 15,3 մլրդ դրամ գումարի չափով: Այս մասին ,,ԱԶԱՏ ԱՐՑԱԽ,,-ը տեղեկացավ ԱՀ պետական եկամուտների կոմիտեից: ՊԵԿ տեղեկատվության համաձայն՝ Հանրապետության տարածք ներմուծված ապրանքանյութական արժեքների կազմում 24,9 տոկոսը բաժին է ընկնում պարենամթերքի և գյուղմթերքի, 23,2 տոկոսը՝ շինանյութերի, 15,2 տոկոսը՝ արդյունաբերական ապրանքների և 12,1 տոկոսը՝ նավթամթերքի ու վառելիքի ներմուծման ծավալներին: Ապրանքանյութական արժեքների արտահանման կառուցվածքում 76,8 տոկոսը կազմում են հանքահումքային արտադրանքի արտահանման ծավալները: Արցախի Հանրապետության տարածք ապրանքանյութական արժեքների ներմուծման և արտահանման գործարքների հաշվառումն իրականացվում է 2021 թվականի մարտի 16-ից՝ ԱՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝ Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքի 1 հասցեում տեղակայված «Նաբերեժնայա» հսկիչ կետի միջոցով: