[ARM]     [RUS]     [ENG]

Պետական հաշվառում է ստացել 201 ձեռնարկատեր. 76-ի գործունեությունը դադարեցվել է

 
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից, Արցախի Հանրապետությունում այս տարվա առաջին կիսամյակում պետական հաշվառման է ենթարկվել 359 անհատ ձեռնարկատեր, 201-ը՝ ստացել ընթացիկ պետական հաշվառում, իսկ 76-ի գործունեությունը դադարեցվել, որից 3-ը՝ ինքնաշխատ: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Տեղեկատվության համաձայն՝ պետական գրանցման են ենթարկվել 169 առևտրային և 22 ոչ առևտրային գործունեություն իրականացնող իրավաբանական անձ, 220 հիմնադիր փաստաթղթերի փոփոխությունները սահմանված կարգով գրանցվել են (ստացել են ընթացիկ գրանցում), իսկ 21 –ի գործունեությունը դադարեցվել է: Երկու իրավաբանական անձի և մեկ հիմնարկի առանձնացված ստորաբաժանում՝ վերցվել են պետական հաշվառման, 22 հիմնարկ և 1 իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանում ենթարկվել է ընթացիկ պետական հաշվառման, իսկ 1 հիմնարկի գործունեություն՝ դադարեցվել: Պետական գրանցումների ու հաշվառումների դիմաց գանձվել է 6 միլիոն 250 000 ՀՀ դրամ պետական տուրք: Գանձվել է հատուկ թույլտվություն պահանջող ֆիրմային անվանումների օգտագործմամբ պայմանավորված 6 մլն 600 000 ՀՀ դրամ տարեկան պետական տուրք, որի հաշվակցմամբ գանձվել է 12 մլն 850 000 ՀՀ դրամ պետական տուրք: