Logo
Print this page

Փոփոխություն անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման ծրագրում

 
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կցագրման նոր ծրագրով, Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ հաշվառման վայրից, կարող է դիմել իր նախընտրած բժշկին և ստանալ անվճար բուժօգնություն: Ինչպես հայտնեցին ԱՀ առողջապահության նախարարությունից, հուլիսի 1-ից մեկնարկած ծրագրի համաձայն՝ Արցախի յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև ԱՀ-ում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ, պետպատվերի շրջանակներում, պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն ԱԱՊ բժշկի մոտ, ում կամավորության սկզբունքով անձամբ կընտրի և ում մոտ կգրանցվի: Անձը պետք է ներկայացնի անձնագիր, սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ: Առանձին /հատուկ/ խմբին պատկանելու դեպքում ներկայացնում է այդ փաստը հավաստող փաստաթուղթը: Գերատեսչությունից հավելում են, որ վերոնշյալ փոփոխությունը վերաբերում է ինչպես «Հանրապետական բժշկական կենտրոն» -ին, այնպես էլ «Արևիկ» բուժմիավորմանը:

 

 
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.