[ARM]     [RUS]     [ENG]

Մատաղիսում որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել.ԱԻՊԾ

 
Մատաղիսում այսօր՝ հուլիսի 22-ին, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ որոնումները կշարունակվեն նաև առաջիկա օրերին: Ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Զինադադարից հետո Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների, կամավորների, պահեստազորայինների և քաղաքացիական անձանց ընդհանուր՝ 1611 աճյուն: