Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՌՈՒՍԱԿԱՆ ԽԱՂԱՂԱՊԱՀ ԶՈՐԱԽՄԲԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ՄԱՐՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ

Էվիկա ԲԱԲԱՅԱՆ

Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րա­խում­բը շա­րու­նա­կում է կա­տա­րել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում կրա­կի և ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի դա­դա­րեց­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի վե­րահ­սկ­մանն ուղղ­ված խն­դիր­նե­րը: Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի մա­մու­լի ծա­ռա­յու­թյան հա­ղորդ­մամբ, ան­ցած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախ­տում­ներ չեն ար­ձա­նագր­վել, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հան­դեպ սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ չեն ի­րա­կա­նաց­վել:

Չնա­յած դի­տա­կե­տե­րում շուր­ջօ­րյա հեր­թա­պա­հու­թյա­նը, ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի հրա­մա­նա­տա­րու­թյու­նը կազ­մա­կեր­պել է խա­ղա­ղա­պահ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի մար­տա­կան պատ­րաս­տու­թյան պա­րապ­մունք­ներ՝ հիմ­նա­կան ա­ռար­կա­նե­րի ընդգրկմամբ, այդ թվում մար­տա­վա­րա­կան, հա­տուկ-մար­տա­վա­րա­կան պատ­րաս­տու­թյան, ինչ­պես նաև մար­տա­կան մե­քե­նա­նե­րի և այլ հա­տուկ ավ­տո­տեխ­նի­կա­յի վար­ման պա­րապ­մունք­ներ:

Մար­տա­կան պատ­րաս­տու­թյան պլա­նա­յին պա­րապ­մունք­նե­րի շր­ջա­նա­կում Ար­ցա­խում ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի զին­ծա­ռա­յող­նե­րը կա­տա­րե­լա­գոր­ծել են մի շարք մար­տա­կան խն­դիր­նե­րի կա­տար­ման հմ­տու­թյուն­նե­րը՝ ստո­րա­բա­ժա­նում­նե­րի պատ­րաս­տու­թյան ծրագ­րին հա­մա­պա­տաս­խան: Զո­րա­վար­ժա­րա­նում, գործ­նա­կան վար­ժանք­նե­րի ըն­թաց­քում զին­ծա­ռա­յող­նե­րը կա­տա­րե­լա­գոր­ծել են ա­կա­նա­նե­տե­րը մար­տա­կան և եր­թա­յին վի­ճա­կի բե­րե­լու հմ­տու­թյուն­նե­րը: Հրե­տա­նա­վոր­նե­րը նաև կա­տա­րե­լա­գոր­ծել են հաշ­վարկ­նե­րի ներ­դաշ­նա­կու­մը և կրա­կի վար­ման, ըստ կոոր­դի­նատ­նե­րի` նշա­նա­ռու­թյան և կրա­կի ար­ձակ­ման հա­մար կա­յան­քի փո­փո­խու­թյան ժա­մա­նակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ա­րա­գու­թյու­նը: Ա­վար­տա­կան փու­լում զին­ծա­ռա­յող­նե­րը ի­րա­կա­նաց­րել են ու­սում­նա­կան հրաձ­գու­թյուն փակ կրա­կա­յին դիր­քե­րից` դի­տարկ­վող և չդի­տարկ­վող թի­րախ­նե­րի ուղ­ղու­թյամբ՝ տար­բեր հե­ռա­վո­րու­թյուն­նե­րից: ԲՏՌ-82Ա զրա­փո­խադ­րիչ­նե­րի անձ­նա­կազ­մե­րը տան­կա­յին եր­թու­ղու և մար­տա­կան մե­քե­նա­նե­րի հրաձ­գա­րա­նի տա­րած­քում կա­տա­րե­լա­գոր­ծել են վար­ման հմ­տու­թյուն­նե­րը բարդ տե­ղան­քի պայ­ման­նե­րում՝ տա­րաբ­նույթ խո­չըն­դոտ­նե­րի հաղ­թա­հար­մամբ և կա­տա­րել ստու­գո­ղա­կան հրաձ­գու­թյան վար­ժու­թյուն­ներ` 7,62-մի­լի­մետ­րա­նոց տան­կա­յին գն­դաց­րից ա­ռան­ձին և խմ­բա­յին թի­րախ­նե­րի ուղ­ղու­թյամբ: ՙԱյս զո­րա­վար­ժա­րա­նում դա­սա­կի անձ­նա­կազ­մը ստու­գո­ղա­կան հրաձ­գու­թյան ա­ռա­ջին վար­ժու­թյունն­նե­րը կա­տա­րել է ԲՏՌ-82Ա զրա­հա­փո­խադ­րի­չի զեն­քից: Ա­ռա­ջադր­ված խն­դիր­ներն ամ­բող­ջու­թյամբ կա­տար­վել են: Անձ­նա­կազ­մը խո­ցում է թի­րախ­նե­րը լավ ու գե­րա­զանց, գոր­ծում է վս­տահ` մար­տա­կան մե­քե­նա­յի կա­ռա­վար­ման ժա­մա­նակ՚,- ա­սել է պա­րապ­մունք­նե­րը ղե­կա­վա­րող գն­դա­պետ Ս. Լեո­նի­դը:
Բա­ցի դրա­նից, հու­լի­սի 17-ից 20-նն ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի աշ­խա­տան­քա­յին խմ­բերն այ­ցե­լել են Մար­տա­կեր­տի և Մար­տու­նու շր­ջան՝ շփ­ման գծի մո­տա­կայ­քում գյու­ղատն­տե­սա­կան և վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րի անվ­տանգ ի­րա­կա­նա­ցումն ա­պա­հո­վե­լու հա­մար: Հու­լի­սի 19-ին ռուս խա­ղա­ղա­պահ­ներն ա­պա­հո­վել են գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րի անվ­տան­գու­թյու­նը Թա­ղա­վարդ գյու­ղում, մթեր­վել է չոր խոտ` 13 հա խոտ­հար­քից:
Հու­լի­սի 18-ին ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի զին­ծա­ռա­յող­նե­րը մի քա­նի տաս­նյակ ուխ­տա­վոր­նե­րի են ու­ղեկ­ցել Ա­մա­րա­սի վանք:
Հու­լի­սի 19-ին Հու­մա­նի­տար ար­ձա­գանք­ման կենտ­րո­նի սպա­նե­րը Շոշ գյու­ղի ա­մա­ռա­յին ճամ­բա­րում անց են կաց­րել ՙՈ՞րն է տրա­մա­բա­նու­թյու­նը՚ ին­տե­րակ­տիվ-զար­գաց­նող խաղ: Մի­ջո­ցառ­մա­նը մաս­նակ­ցել է 47 ու­սա­նող:
Ռու­սա­կան ին­ժե­նե­րա­սակ­րա­վո­րա­կան խմ­բե­րը շա­րու­նա­կում են տե­ղան­քի և օ­բյեկտ­նե­րի ա­կա­նա­զեր­ծու­մը, ինչ­պես նաև չպայ­թած ռազ­մամ­թեր­քի ոչն­չա­ցու­մը: Մինչ այժմ ռու­սա­կան ին­ժե­նե­րա­սակ­րա­վո­րա­կան խմ­բե­րը ստու­գել են 1892 շենք-շի­նու­թյուն, ա­վե­լի քան 657 կմ ճա­նա­պարհ, մաք­րել 2187 հա տա­րածք, հայտ­նա­բե­րել և ոչն­չաց­րել 25677 պայ­թյու­նավ­տանգ ա­ռար­կա­ներ:
Ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի Ստե­փա­նա­կեր­տում գոր­ծող ըն­դու­նա­րան է դի­մել 3690 տե­ղա­ցի: Աշ­խա­տանք­նե­րի սկիզ­բից ի վեր Կենտ­րո­նը 1755 քա­ղա­քա­ցի­նե­րից զան­գեր է ստա­ցել ՙթեժ գծին՚: