[ARM]     [RUS]     [ENG]

Սոցիալական աջակցության փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է. նախարարություն

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրել են, որ 4 ամիս ժամկետով 68,000 դրամ սոցիալական աջակցության ծրագրի վերջին ամսվա՝ հունիսի փոխանցումն ամբողջությամբ իրականացվել է։ ,,Աջակցությունը դեռևս չստացած քաղաքացիների քարտային հաշիվներին դրամական փոխանցումները հասանելի կլինեն առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում,,-նշել են գերատեսչությունից: Պատերազմի տնտեսական և սոցիալական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կողմից 4 ամիս ժամկետով տրվել է սոցիալական աջակցություն՝ ամսական 68,000 դրամի չափով։