[ARM]     [RUS]     [ENG]

Մատաղիսում զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Մատաղիսում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում ԱԻ պետական ծառայության փրկարարներն այսօր՝ հուլիսի 27-ին, հայտնաբերել և տարհանել են ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնեցին Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետակակն ծառայությունից՝ մանրամասնելով, որ նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Որոնողական աշխատանքների առաջիկա ուղղությունների մասին ՆԳ նախարարության ԱԻ ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 27-ը, Ադրբեջանի կողմից Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1616 աճյուն: