[ARM]     [RUS]     [ENG]

Վարանդայի շրջանում որոնողական աշխատանքներ են իրականացվում

 
Պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները հուլիսի 28-ին փրկարարական մեկ ջոկատով իրականացվում է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:Այս մասին հայտնում է Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1616 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ: