[ARM]     [RUS]     [ENG]

Ջրականի շրջանում աճյունների որոնման աշխատանքներ են իրականացվում

Հուլիսի 29-ին,  պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներ են իրականացվում Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում՝ փրկարարական մեկ ջոկատով: Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: 

Զինադադարից հետո Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1618 զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ) և քաղաքացիական անձանց աճյուններ: