[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍ­ՆԱ­ԳԵՏ­ՆԵ­ՐԸ ԿՐ­ԿԻՆ ԿՈՉ ԵՆ Ա­ՆՈՒՄ ԿԱ­ՐԵ­ՎՈ­ՐԵԼ ՀԱ­ԿԱ­ՀԱ­ՄԱ­ՃԱ­ՐԱ­ԿԱ­ՅԻՆ ԿԱ­ՆՈՆ­ՆԵ­ՐԸ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

 COVID-19 վա­րա­կի դեպ­քե­րը շա­րու­նա­կում են ա­ճել։ Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով՝ ՀՀ-ում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի 524-692 նոր դեպք, ինչն ա­մեն շա­բաթ աս­տի­ճա­նա­բար ա­ճում է։ Սեպ­տեմ­բե­րի 3-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է COVID-19 վա­րա­կի 636 նոր և ընդ­հա­նուր 243 386 դեպք։ Վա­րա­կից ա­պա­քին­վել է 227 726, մա­հա­ցել՝ 4876 մարդ: Ներ­կա­յումս Հա­յաս­տա­նում COVID-19-ից փաս­տա­ցի բու­ժում է ստա­նում 9625 հի­վանդ: Ընդ­հա­նուր առ­մամբ վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 1 554 292 թես­տա­վո­րում: Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ ի­րա­կա­նաց­վել է 6394 թես­տա­վո­րում, ա­պա­քին­վել է 433 հի­վանդ, մա­հա­ցել՝ 19 մարդ: Նա­խորդ օրն ար­ձա­նագր­ված մահ­վան 2 դեպ­քե­րի վե­րա­բե­րյալ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կայ­քէ­ջը փո­խան­ցել է, որ մա­հա­ցած­ներն ու­նե­ցել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 1159 է:

Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է COVID-19-ի 2-7 նոր դեպք։ Իսկ սեպ­տեմ­բե­րի 3-ին կա­տար­ված 34 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում ԱՀ-ում հայտ­նա­բեր­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 3 նոր դեպք։ Ներ­կա­յումս Ար­ցա­խում ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 21 վա­րա­կա­կիր. 5 հի­վան­դի ա­ռող­ջա­կան վի­ճակն ըստ բժիշկ­նե­րի ծանր է, իսկ թեթև ախ­տան­շան­նե­րով վա­րա­կա­կիր­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: 2021թ. ըն­թաց­քում Ար­ցա­խում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 11 695 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է COVID-19-ի՝ 1066 դեպք։
ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի մաս­նա­գետ­նե­րը կր­կին կոչ են ա­նում չթու­լաց­նել զգո­նու­թյու­նը և կարևո­րել COVID-19-ի հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու և հետ­քո­վի­դա­յին բար­դու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար։ Բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման գոր­ծում նրանք կարևո­րում են ի­մու­նա­կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նա­կին ի­րա­կա­նաց­նե­լը, ին­չի շնոր­հիվ հի­վան­դա­ցու­թյան ու վա­րա­կի հետևան­քով մահ­վան դեպ­քե­րը նվա­զում կամ բա­ցա­կա­յում են։ Ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը հոր­դո­րում են վա­րա­կի դեմ պատ­վաստ­վել, քա­նի որ աշ­նա­նը կան­խա­տես­վող հա­մա­վա­րա­կի հեր­թա­կան բռնկ­ման ժա­մա­նակ հնա­րա­վոր է չհասց­նել ստա­նալ պատ­վաս­տա­նյու­թե­րի բո­լոր դե­ղա­չա­փե­րը: Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան դեմ պատ­վաստ­վել է շուրջ 280 000 քա­ղա­քա­ցի: COVID-19 -ի դեմ պատ­վաս­տում­ներն Ար­ցա­խում շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, ՙԱրևիկ՚ ման­կա­կան և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում: