[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում վերահաստատվել է ևս 29 ընտանիք

 

Ընթացիկ տարվա օգոստոսի ընթացքում, ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի կողմից ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 29 ընտանիք (127 մարդ)։ Այս մասին տեղեկացնում են Օպերատիվ շտաբից։ 5 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է: Ընդհանուր առմամբ, ծրագրի շրջանակներում Արցախի Հանրապետության տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 128 ընտանիք (թվով 627 մարդ)։