[ARM]     [RUS]     [ENG]

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք

Արցախի Հանրապետությունում սեպտեմբերի 6-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է  11841 քաղաքացու հետազոտություն, որից 1075-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։