[ARM]     [RUS]     [ENG]

Վարանդայից ևս 2 աճյուն է հայտնաբերվել

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում` հայտնաբերել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից՝ հավելելով, որ նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1659 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: