[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿՐԻ ՏՂԵՐՔԸ

Սերգեյ ՍԱՖԱՐՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 8-ին, Ար­ցա­խի հե­րոս, ՀՀ ՙՄար­տա­կան խաչ՚ 2-րդ աս­տի­ճա­նի շքան­շա­նա­կիր, Ար­թուր Ա­ղա­սյա­նի եղ­բայր՝ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մում ան­մա­հա­ցած հա­յոր­դի Ար­սեն Ա­ղա­սյա­նը կդառ­նար 21-տա­րե­կան։

Մար­տու­նու մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում տե­ղի է ու­նե­ցել մի­ջո­ցա­ռում նվիր­ված Ա­ղա­սյան եղ­բայր­նե­րի հի­շա­տա­կին։ Հե­րոս եղ­բայր­նե­րի հի­շա­տա­կին նվիր­ված մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա­յաց­վեց նրանց ան­ցած մար­տա­կան ու­ղին և այն սխ­րանք­նե­րը` ինչ­պես Քա­ռօ­րյա, այն­պես էլ Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մում։
Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան և նրա վաղ­վա օր­վա հա­մար, Ա­ղա­սյան եղ­բայր­նե­րը պայ­քա­րել են ա­զատ ու հզոր հայ­րե­նիք ու­նե­նա­լու կամ­քի ու գա­ղա­փա­րի մղու­մով։ Նրանք, ինչ­պես մայ­րը՝ Մար­գա­րի­տա Ա­ղա­սյա­նը նշեց, ա­ռաս­պել­նե­րից ծն­ված հե­րոս­ներ են ։
Անգ­նա­հա­տե­լի է Ա­ղա­սյան գեր­դաս­տա­նի ա­վան­դը Ար­ցա­խի փր­կու­թյան ու պաշտ­պա­նու­թյուն գոր­ծում։ Մար­դա­շատ դահ­լի­ճում` մեծ ու փոքր, բո­լո­րը ե­կել էին խո­նարհ­ման, ո­րով­հետև ազ­գի հա­տըն­տիր զա­վակ­նե­րից են Ար­թուրն ու Ար­սե­նը։
Ժո­ղո­վուր­դը բարձր է գնա­հա­տում իր քա­ջե­րին, և ի հար­գանք ու մե­ծա­րում նրանց, այ­սօր Մար­տու­նու մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տը ան­վա­նա­կոչ­վեց Ար­թուր Գրի­գո­րիի Ա­ղա­սյա­նի ա­նու­նով։
Ար­ցա­խի պա­հես­տա­զո­րի սպա­նե­րի միու­թյան կող­մից կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցառ­մա­նը, նվիր­ված Ար­թուր և Ար­սեն Ա­ղա­սյան­նե­րի ան­մար հի­շա­տա­կին, ներ­կա էր նաև ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Ար­տակ Բեգ­լա­րյա­նը։