[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱ­ՎԱ­ՐԱ­ԿԸ ՉԻ ՆԱ­ՀԱՆ­ՋՈՒՄ

Զա­րի­նե ՄԱ­ՅԻ­ԼՅԱՆ

COVID-19 հա­մա­վա­րա­կի դեպ­քերն աշ­խար­հով մեկ շա­րու­նա­կում են ա­ճել։ Վա­րա­կա­կիր­նե­րի ընդ­հա­նուր թիվն աշ­խար­հում գե­րա­զան­ցել է 225 մի­լիո­նը:

Նոր կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կի վի­ճա­կագ­րա­կան տվյա­նե­րը ներ­կա­յաց­նող Worldometers. info կայ­քէ­ջը փո­խան­ցում է, որ թա­գա­վա­րա­կի բռն­կու­մից ի վեր աշ­խար­հում COVID-19-ից մա­հա­ցել է ա­վե­լի քան 4,6 մի­լիոն մարդ, իսկ ա­պա­քին­վել է 200 մի­լիոն 719 հա­զար 300 հի­վանդ: Վա­րա­կա­կիր 221 եր­կր­նե­րի շար­քում ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նը չի զի­ջում ԱՄՆ-ն, երկ­րորդ տե­ղում Հնդ­կաս­տանն է, իսկ եր­րոր­դը՝ Բրա­զի­լիան։ Հա­յաս­տանն ըստ վի­ճա­կագ­րու­թյան զբա­ղեց­նում է 83-րդ հո­րի­զո­նա­կա­նը։
Ար­դեն եր­կու շա­բաթ է, ինչ Հա­յաս­տա­նում COVID-19-ի նոր դեպ­քե­րը հա­տում են 600-ի սահ­մա­նը։ Ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի մի­ջազ­գա­յին մաս­նա­գետ­նե­րը սեպ­տեմ­բե­րի վեր­ջին Հա­յաս­տա­նում կան­խա­տե­սել են թա­գա­վա­րա­կի պիկ։ ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի պա­տաս­խա­նա­տու­նե­րը կոչ են ա­նում բնակ­չու­թյա­նը խս­տո­րեն պահ­պա­նել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րը՝ վա­րա­կի նոր դեպ­քե­րը կան­խե­լու և օր ա­ռաջ հա­մա­վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու հա­մար։
Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով՝ ՀՀ-ում մի­ջի­նում գրանց­վել է կո­րո­նա­վի­րու­սի ա­վե­լի քան 680 նոր դեպք։ Սեպ­տեմ­բե­րի 10-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան 669 նոր և ընդ­հա­նուր 247 666 դեպք։ Վա­րա­կից ա­պա­քին­վել է 231 406, մա­հա­ցել՝ 4979 մարդ: Ներ­կա­յումս Հա­յաս­տա­նում COVID-19-ից փաս­տա­ցի բու­ժում է ստա­նում 10111 հի­վանդ: Ընդ­հա­նուր առ­մամբ, վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 1 600 933 թես­տա­վո­րում: Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ ի­րա­կա­նաց­վել է 6783 թես­տա­վո­րում, ա­պա­քին­վել է 586 հի­վանդ և մա­հա­ցել՝ 11 մարդ: Նա­խորդ օրն ար­ձա­նագր­ված մահ­վան 1 դեպ­քի վե­րա­բե­րյալ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կայ­քէ­ջում նշ­վել է, որ մա­հա­ցածն ու­նե­ցել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Այ­դօ­րի­նակ դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 1170 է:
Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է COVID-19-ի 1-7 դեպք, նա­խորդ շա­բաթ­վա հա­մե­մատ թա­գա­վա­րա­կի դեպ­քե­րը չեն ա­ճել։ Սեպ­տեմ­բե­րի 9-ին կա­տար­ված 143 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում Ար­ցա­խում հաս­տատ­վել է թա­գա­վա­րա­կի 3 նոր դեպք: Ներ­կա­յումս կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 22 վա­րա­կա­կիր։ Հի­վանդ­նե­րից 4-ի ա­ռող­ջա­կան վի­ճա­կը բժիշկ­նե­րը ծանր են գնա­հա­տում, իսկ թեթև ախ­տան­շան­նե­րով մյուս հի­վանդ­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: 2021թ. ըն­թաց­քում Ար­ցա­խում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 12114 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է COVID-19-ի 1083 դեպք։
ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը կր­կին հոր­դո­րում են չթու­լաց­նել զգո­նու­թյու­նը, պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, դնել դի­մակ, խու­սա­փել մարդ­կա­յին կու­տա­կում­նե­րից փակ տա­րածք­նե­րում և պատ­վաստ­վել վա­րա­կի դեմ։ Հա­յաս­տա­նում ու Ար­ցա­խում COVID-19-ի դեմ նե­րարկ­վե­լու հա­մար քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է նա­խօ­րոք դի­մեն հա­մա­պա­տաս­խան բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ։ Ար­ցա­խում COVID-19-ի դեմ պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, ՙԱրևիկ՚ ՓԲԸ և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում: Թա­գա­վա­րա­կի դեմ պատ­վաս­տում­նե­րի մեկ­նար­կից ի վեր Հա­յաս­տա­նում պատ­վաստ­վել է շուրջ 303 325 քա­ղա­քա­ցի, ինչն, ըստ ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րի, դեռևս քիչ թիվ է վա­րա­կի դեմ կո­լեկ­տիվ ի­մու­նի­տետ ու­նե­նա­լու հա­մար։
Մաս­նա­գետ­նե­րը կոչ են ա­նում ջան­քեր գոր­ծադ­րել հա­մա­վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու հա­մար։