[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 5-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ

ԶԱՐԻՆԵ ՄԱՅԻԼՅԱՆ

Սեպտեմբերի 11-ին Ստեփանակերտի ՙՎալլեքս Գարդեն՚ հյուրանոցային համալիրի կոնֆերենս դահլիճում մեկնարկեց ՙՀայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան՚ միջազգային 5-րդ գիտաժողովը՝ նվիրված Արցախի և Հայաստանի հանրապետությունների անկախության հռչակման 30-րդ տարեդարձին։ Գիտաժողովը կազմակերպել են ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚(ԱԵԳՄՄ) ՀԿ-ն, ՙԱրցախ՚ գիտահետազոտական ինստիտուտը։

ՙՄեր նպատակը Արցախի ներկայիս հիմնախնդիրները բազմակողմանի ներկայացնելն է, ինչպես նաև գիտական հիմնախնդիրների վերլուծությունն ու քննարկումը, որ միջազգային հանրության ուշադրությունը սևեռվի Արցախի վրա, որովհետև ի դեմս տեղի ունեցած վերջին չարաբաստիկ պատերազմի՝ Արցախը շարունակում է ապրել՚,- նշեց գիտաժողովի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիք Հարությունյանը։
Երկօրյա գիտաժողովին մասնակցում են 10 երկրների ներկայացուցիչներ, ինչպես առցանց, այնպես էլ հեռավար ձևաչափով։ Բացման արարողությանը աղոթեց և օրհնանքի խոսք հղեց Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարի հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանը, իսկ ողջույնի խոսքով հանդես եկան ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, շահագրգիռ կառույցների պատասխանատուներ։
(Մանրամասները թերթի առաջիկա համարում)