Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

 Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երևան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ԱՀ գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը սեպտեմբերի 15-ին այցելեց Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան։ Տնօրեն Արեգ Միքայելյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև գիտական համագործակցությունն ամրապնդելու, Արցախի գիտական կենտրոնում հետազոտությունները զարգացնելու ուղիները։

Արցախցի երիտասարդների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով առաջարկվեց Արցախի գիտական կառույցում ստեղծել աստղագիտական լաբորատորիա, որտեղ նրանք կարող են ծանոթանալ աստղագիտության և աստղաֆիզիկայի հիմունքներին, մասնագիտանալ այդ ուղղություններով։ Բացի այդ, ԱրՊՀ  ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատն ավարտելուց հետո ուսանողները հեռակա կարգով կարող են սովորել ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի մագիստրատուրայում, համագործակցել ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) հետ։

Համագործակցության շրջանակներում նախատեսվում է Արցախ հրավիրել նաև ԲԱ այցելող արտասահմանցի գիտնականներին։ Աստղագիտությամբ հետաքրքրվող Արցախի երիտասարդների և պատանիների համար պարբերաբար կկազմակերպվեն այցելություններ Բյուրականի աստղադիտարան։ Տարեկան մեկ անգամ՝ դպրոցական ամառային արձակուրդներին (հուլիս կամ օգոստոս), կկազմակերպվեն մեկշաբաթյա ամառային ճամբարներ՝ արցախցի դպրոցականների համար։

Արցախի աստղագիտական լաբորատորիան կարող է Արցախը ներկայացնել միջազգային գիտական հարթակներում և Արցախն ինտեգրել միջազգային գիտական հանրությանը։ Կկնքվեն համագործակցության պայմանագրեր, կիրականացվեն համատեղ միջոցառումներ, փոխադարձ այցելություններ, հեռավար ուսուցում, առցանց հետազոտություններ և այլն։