Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՈՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՐԱՊՆԴՈՂ ԿԵՆՏՐՈՆ

Աննա  Պետրոսյան

Ստե­փա­նա­կեր­տում պաշ­տո­նա­պես բաց­վել և գոր­ծում է ՙՊոլ Է­լյուար՚ ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նը։

Մտահ­ղա­ցու­մը կյան­քի է կոչ­վել Ֆրան­սիա-Ար­ցախ բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նա­կի ան­դամ Ֆրան­սուա Ռոշ­բու­լա­նի և մի խումբ մարդ­կանց շնոր­հիվ։ Կենտ­րո­նի պաշ­տո­նա­կան բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը ֆրան­սա­հայ ի­րա­վա­բան Ժե­րար Գեր­գե­րյա­նը տե­ղե­կաց­րեց, որ այս­տեղ շա­բա­թա­կան առն­վազն 3 մի­ջո­ցա­ռում է կազ­մա­կեր­պե­լու։
Նրա հա­ղորդ­մամբ՝ այս տար­վա հու­լի­սին մեկ­նար­կել են նաև ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նի դահ­լի­ճում Շու­շիի թան­գա­րա­նի նմուշ­նե­րի մշ­տա­կան ցու­ցադ­րու­թյան աշ­խա­տանք­նե­րը։ Ա­ռա­ջի­կա­յում Ֆրան­սիա­յում փոր­ձու­սու­ցում կանց­նի կենտ­րո­նի եր­կու բժիշկ։ Բա­ցի այդ, նա­խա­տես­վում է ձեռ­նե­րեց­նե­րի դա­սըն­թաց, իսկ կենտ­րո­նի ետ­նա­հար­կում բաց­վել է Այ-Թի (IT) դպ­րոց։
ՙԵր­կար ժա­մա­նակ է՝ փոր­ձում եմ հաս­կա­նալ հո­ղին այս չափ կապ­ված լի­նե­լու ի­մաս­տը, երկ­րին այս չափ կառ­չե­լու հաս­տա­տա­կա­մու­թյու­նը և, ի վեր­ջո, կա­րո­ղա­ցա հաս­կա­նալ՝ ի­րա­կա­նում էա­կա­նը կապ­վա­ծու­թյունն է. պետք է հի­շել կա­պը նախ­նի­նե­րի հետ՚,-ա­սաց Ժ. Գեր­գե­րյա­նը և ա­վե­լաց­րեց, որ մտա­դիր են Ստե­փա­նա­կեր­տի ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նը դարձ­նել շա­րու­նա­կա­կան փո­խա­նա­կում­նե­րի մի հար­թակ, ո­րը բաց կլի­նի բո­լոր մշա­կույթ­նե­րի հա­մար, ինչ­պես նաև մտա­դիր են ամ­րապն­դել մշա­կու­թա­յին հա­մե­րաշ­խու­թյու­նը։
ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար, ՙՊոլ Է­լյուա­րի տուն ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նա­խա­գահ Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը կարևո­րեց ֆրան­սիա­ցի բա­րե­կամ­նե­րի հետ ստեղծ­ված ա­վե­լի քան մե­կա­մյա շփում­նե­րը։ Նա­խա­րա­րի խոս­քով` Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի ըն­թաց­քում և հետ­պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում այդ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ո­րա­կա­կան նոր փուլ են մտել, ին­չի ար­դյուն­քում կյան­քի կոչ­վեց ՙՊոլ Է­լյուար՚ ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյու­նը, և ֆրան­սիա­կան խոսքն ու բարձ­րա­ճա­շակ մշա­կույ­թը հան­գր­վա­նեց նաև Ար­ցա­խի սր­տում։ Կենտ­րո­նում ար­դեն 7 տա­րի է, ինչ աշ­խա­տանք­ներ են տար­վում ֆրան­սե­րե­նի զար­գաց­ման և տա­րած­ման ուղ­ղու­թյամբ։
ՙՖրան­սե­րե­նի ամ­րագ­րումն Ար­ցա­խում այլևս ի­րո­ղու­թյուն է, իսկ ֆրան­սիա­կան հա­մընդ­հա­նուր ար­ժեք­նե­րը կամ­րապ­նդ­վեն կենտ­րո­նի տար­բեր մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում։ Այս­տեղ ար­դեն ֆրան­սիա­կան մշա­կույ­թի ձևա­վոր­ված մի­ջա­վայր կա։ Թերևս դրա մա­սին են վկա­յում ոչ միայն ֆրան­սե­րե­նի դա­սըն­թաց­նե­րը, այլ նաև ֆրան­սիա­ցի ար­վես­տա­գետ­նե­րին նվիր­ված դա­սա­խո­սու­թյուն­ներն ու բաց դա­սե­րը՚,-ա­սաց Լ. Ղա­րա­խա­նյա­նը և հա­վե­լեց, որ ֆրան­կո­ֆո­նիա­յի ար­ժեք­նե­րի հան­րահռ­չա­կու­մը և մեր­ձե­ցու­մը հայ մշա­կույ­թին էլ ա­վե­լի կամ­րապն­դի ար­ցախ­ցի­նե­րի ու ֆրան­սիա­ցի­նե­րի կա­պերն ու բա­րե­կա­մու­թյու­նը։ Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը նշեց, որ Ստե­փա­նա­կեր­տում բաց­ված կենտ­րո­նը ան­վա­նա­կոչ­վել է Պոլ Է­լյուա­րի պատ­վին, ո­րով­հետև նա զենք ու գրիչ կրող, ա­նար­դա­րու­թյուն­նե­րի, ա­տե­լու­թյան և պա­տե­րազ­մի սար­սա­փի դեմ պայ­քա­րող ո­գի է՝ ա­զա­տու­թյան խոր­հր­դա­նիշ։ Այ­նու­հետև Լ. Ղա­րա­խա­նյա­նը մի խումբ հյու­րե­րի պարգևատ­րեց ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան ՙԼույ­սի ա­ռա­քյալ՚ մե­դա­լով։
Իսկ կենտ­րո­նի տա­րած­քում կազ­մա­կերպ­վեց ծա­ռա­տունկ ու հյու­րա­սի­րու­թյուն։
Ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րո­նի բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա էր նաև Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար Ար­տակ Բեգ­լա­րյա­նը: