[ARM]     [RUS]     [ENG]

ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս` պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար

Նոր թաղամասը ունենալու է 92 բնակելի տուն` 1200ք/մ հողատարածքով։
Բնակելի տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց։
Թաղամասը ունենալու է հանգստի գոտիներ` կանաչապատ տարածքներով, խաղահրապարակ, վարչական շենք, դպրոց։
Ներկա դրությամբ ընթանում են հողային, հիմքի կառուցման և պատերի շարման աշխատանքներ:
Կառուցապատման աշխատանքները իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։
Նոր բնակավայրը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2022թ.֊ի դեկտեմբեր ամիսը։