[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱԳԱՎԱՐԱԿԻ ՕՐԵՑՕՐ ԱՃՈՂ ԹՎԵՐԸ ՄՏԱՀՈԳԻՉ ԵՆ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

 COVID-19 վա­րա­կի դեպ­քե­րը շա­րու­նա­կում են ա­ճել։ Օ­րե­ցօր ա­ճող թա­գա­վա­րա­կի թվե­րին զու­գա­հեռ ա­վե­լա­նում են նաև ծայ­րա­հեղ ծանր ըն­թաց­քով դեպ­քե­րը։ Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով՝ ՀՀ-ում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի 300-764 նոր դեպք, ինչն ան­ցած շա­բաթ­վա հա­մե­մատ կր­կին ա­ճել է։ Ընդ ո­րում, շա­բաթ­վա ըն­թաց­քում ա­մե­նա­շատ նոր դեպ­քե­րը գրանց­վել են սեպ­տեմ­բե­րի 16-ին՝ 764 վա­րա­կա­կիր։

Սեպ­տեմ­բե­րի 17-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է COVID-19 վա­րա­կի 759 նոր և ընդ­հա­նուր 252 082 դեպք։ Վա­րա­կից ա­պա­քին­վել է 235 030, մա­հա­ցել՝ 5101 մարդ: Ընդ­հա­նուր առ­մամբ, վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 1 639 000 թես­տա­վո­րում: Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ ի­րա­կա­նաց­վել է 5413 թես­տա­վո­րում, ա­պա­քին­վել է 614 հի­վանդ, մա­հա­ցել՝ 26 մարդ, ին­չը նույն­պես համեմատաբար մեծ ցու­ցա­նիշ է։ Նա­խորդ օրն ար­ձա­նագր­ված մահ­վան 2 դեպ­քի վե­րա­բե­րյալ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կայ­քէ­ջը փո­խան­ցել է, որ մա­հա­ցած­ներն ու­նե­ցել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 1185 է: Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան բուժ­մամբ զբաղ­վող վե­րապ­րո­ֆի­լա­վոր­ված հի­վան­դա­նոց­նե­րից մե­կում օ­րերս ար­ձա­նագր­վել է նաև 19-20 շա­բա­թա­կան հղի կնոջ մահ­վան դեպք։ Նա ու­նե­ցել է սուր շն­չա­ռա­կան ան­բա­վա­րա­րու­թյուն, երկ­կող­մա­նի թո­քա­բորբ` թո­քե­րի 40% ախ­տա­հար­մամբ։ Տա­վու­շից Երևան հա­սած 23-ա­մյա կի­նը ծայ­րա­հեղ ծանր վի­ճա­կում է ե­ղել: Նրա կյան­քի հա­մար բժիշկ­նե­րը պայ­քա­րել են 4 օր: ՀՀ-ում քո­վի­դի բռն­կու­մից ի վեր դա ար­դեն 9-րդ հղի կնոջ մահ­վան դեպքն էր։ Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյամբ ներ­կա­յումս Հա­յաս­տա­նում փաս­տա­ցի բու­ժում է ստա­նում 10766 վա­րա­կա­կիր, ընդ ո­րում, 29 հղի կին։
Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է COVID-19-ի 1-6 նոր դեպք։ Իսկ սեպ­տեմ­բե­րի 16-ին կա­տար­ված 88 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում ԱՀ-ում հայտ­նա­բեր­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 6 նոր դեպք։ Ներ­կա­յումս Ար­ցա­խում ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 19 վա­րա­կա­կիր. 4 հի­վան­դի ա­ռող­ջա­կան վի­ճակն, ըստ բժիշկ­նե­րի, դեռևս ծանր է, իսկ թեթև ախ­տան­շան­նե­րով վա­րա­կա­կիր­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: 2021թ. ըն­թաց­քում Ար­ցա­խում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 12 589 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է COVID-19-ի 1107 դեպք։


Անդ­րա­դառ­նա­լով ներ­կա­յիս հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վի­ճա­կին, ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­նա­հիտ Ա­վա­նե­սյա­նը կա­ռա­վա­րու­թյան նիս­տին օ­րերս հայ­տա­րա­րեց, որ ՙդել­տա՚ շտա­մով պայ­մա­նա­վոր­ված գրանց­վել է մա­հա­ցու­թյան, ծայ­րա­հեղ ծանր ըն­թաց­քի հա­մա­մաս­նու­թյան մե­ծա­ցում: Ու ե­թե ան­ցյալ տա­րի ար­ձա­նագր­վող վա­րա­կի 764 դեպ­քին զու­գըն­թաց հոս­պի­տա­լաց­ման տո­կո­սը շատ ա­վե­լի քիչ էր, ա­պա այս տա­րի բա­վա­կա­նին մեծ է, ին­չը նշա­նա­կում է, որ նույն ցու­ցա­նի­շի պա­րա­գա­յում զբա­ղեց­վում են ա­վե­լի շատ մահ­ճա­կալ­ներ։ Իսկ առ­կա 2044 մահ­ճա­կալ­նե­րից 1860-ն ար­դեն զբա­ղեց­ված է ու միայն վե­րա­կեն­դա­նաց­ման բա­ժան­մունք­նե­րում 319 մահ­ճա­կալ­նե­րից ա­զատ է ըն­դա­մե­նը 30-ը։ Նման մի­տում նկատ­վում է ոչ միայն Հա­յաս­տա­նում, այլև ամ­բողջ աշ­խար­հում: Այդ ա­ռու­մով կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու գեր­խն­դի­րը ծանր ու ծայ­րա­հեղ ծանր, ինչ­պես նաև մահ­վան դեպ­քե­րը հնա­րա­վո­րինս նվա­զեց­նելն է, հի­վանդ­նե­րի պատ­շաճ բու­ժօգ­նու­թյան տրա­մադ­րու­մը:
ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի մաս­նա­գետ­նե­րը կր­կին կոչ են ա­նում չթու­լաց­նել զգո­նու­թյու­նը և կարևո­րել COVID-19-ի հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու և հետ­քո­վի­դա­յին բար­դու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար։ Բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման գոր­ծում նրանք կարևո­րում են ի­մու­նա­կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նա­կին ի­րա­կա­նաց­նե­լը, ին­չի շնոր­հիվ հի­վան­դա­ցու­թյան ու վա­րա­կի հետևան­քով մահ­վան դեպ­քե­րը նվա­զում կամ բա­ցա­կա­յում են։ Ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը վա­րա­կի դեմ պայ­քա­րում կարևո­րում են պատ­վաստ­վե­լը։ Կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան դեմ ՀՀ-ում պատ­վաստ­վել է շուրջ 335 721 քա­ղա­քա­ցի: Բնակ­չու­թյան ընդ­հա­նուր թվի շուրջ 6,7% պատ­վաստ­ման ցու­ցա­նի­շով Հա­յաս­տա­նը տա­րա­ծաշր­ջա­նում վեր­ջին տե­ղում է։ Ար­ցա­խում նույն­պես շա­րու­նակ­վում է COVID-19 -ի դեմ պատ­վաս­տում­նե­րի գոր­ծըն­թա­ցը։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, ՙԱրևիկ՚ ՓԲԸ և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում վա­րա­կի դեմ նե­րարկ­վե­լու հա­մար քա­ղա­քա­ցի­նե­րը պետք է նա­խօ­րոք դի­մեն վե­րոն­շյալ բուժ­հաս­տա­տու­թյուն­ներ։
Ո­լոր­տի պա­տա­խա­նա­տու­նե­րը կր­կին հոր­դո­րում են քա­ղա­քա­ցի­նե­րին դնել դի­մակ փակ տա­րածք­նե­րում, ան­գամ ե­թե պատ­վաստ­ված են, պար­բե­րա­բար ախ­տա­հա­նել ձեռ­քե­րը 70%-ա­նոց ալ­կո­հո­լա­յին հիմ­քով ախ­տա­հա­նի­չով, հա­ճա­խա­կի օ­դա­փո­խել փակ տա­րածք­նե­րը։ Իսկ սուր- շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րին բնո­րոշ ախ­տան­շան­նե­րի դեպ­քում (ջեր­մու­թյուն, հազ, հար­բուխ) պետք է ան­մի­ջա­պես դի­մել բժշ­կի և հետևել վեր­ջի­նիս ցու­ցում­նե­րին: