ԳՈՒԳԼՆ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԷՋԸ ԶԱՐԴԱՐԵԼ Է ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆՈՎ
Հայաստանի Անկախության օրվա առթիվ համացանցային որոնողական համակարգերի հսկաներից Գուգլի առաջին էջը զարդարվել է ՀՀ դրոշի եռագույն անիմացիայով։ Տեղադրած Հայոց եռագույնը օրվա պատկերանիշ /դուդլ/ ընտրած Գուգլը սեղմումից /կլիկ/ հետո ՛՛ուղեկցում՛՛ է Վիքիպեդիա, որտեղ առկա է ռուսերեն և հայերեն ծանոթագրություն Հայաստանի Հանրապետության անկախության պատմության և Անկախության տոնի մանրամասների մասին։