[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱԹՎԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 20%-ով, ԻՍԿ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՃ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ

 

COVID-19 վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճակն աշ­խար­հում շա­րու­նա­կում է մնալ լար­ված։ Worldometers.info կայ­քէ­ջի տվյալ­նե­րով՝ սեպ­տեմ­բե­րի 24-ի դրու­թյամբ՝ վա­րա­կա­կիր­նե­րի ընդ­հա­նուր թի­վը գե­րա­զան­ցել է 231 մի­լիո­նը: Թա­գա­վա­րա­կի բռն­կու­մից ի վեր աշ­խար­հում COVID-19-ից մա­հա­ցել է ա­վե­լի քան 4,7 մի­լիոն մարդ, իսկ ա­պա­քին­վել է շուրջ 208 մի­լիոն 089 հա­զար հի­վանդ: Վա­րակ­ված­նե­րի ընդ­հա­նուր ցու­ցա­նիշ­նե­րով՝ ա­ռա­ջին տե­ղում շա­րու­նա­կում է մնալ ԱՄՆ-ն, երկ­րորդ տե­ղում Հնդ­կաս­տանն է, իսկ հա­ջոր­դը՝ Բրա­զի­լիան։ Հա­յաս­տա­նը զբա­ղեց­նում է 83-րդ հո­րի­զո­նա­կա­նը։

ՀՀ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱԹՎԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ ՇՈՒՐՋ 20%-ով,
ԻՍԿ ԱՐՑԱԽՈՒՄ ԱՃ ՉԻ ԳՐԱՆՑՎԵԼ


COVID-19 վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճակն աշ­խար­հում շա­րու­նա­կում է մնալ լար­ված։ Worldometers.info կայ­քէ­ջի տվյալ­նե­րով՝ սեպ­տեմ­բե­րի 24-ի դրու­թյամբ՝ վա­րա­կա­կիր­նե­րի ընդ­հա­նուր թի­վը գե­րա­զան­ցել է 231 մի­լիո­նը: Թա­գա­վա­րա­կի բռն­կու­մից ի վեր աշ­խար­հում COVID-19-ից մա­հա­ցել է ա­վե­լի քան 4,7 մի­լիոն մարդ, իսկ ա­պա­քին­վել է շուրջ 208 մի­լիոն 089 հա­զար հի­վանդ: Վա­րակ­ված­նե­րի ընդ­հա­նուր ցու­ցա­նիշ­նե­րով՝ ա­ռա­ջին տե­ղում շա­րու­նա­կում է մնալ ԱՄՆ-ն, երկ­րորդ տե­ղում Հնդ­կաս­տանն է, իսկ հա­ջոր­դը՝ Բրա­զի­լիան։ Հա­յաս­տա­նը զբա­ղեց­նում է 83-րդ հո­րի­զո­նա­կա­նը։

COVID-19-ի դեմ պատ­վաս­տում­նե­րի մեկ­նար­կից ի վեր ՀՀ-ում պատ­վաստ­վել է շուրջ 366 800 քա­ղա­քա­ցի, ին­չը հա­մար­վում է շատ ցածր ցու­ցա­նիշ. պատ­վաստ­ված­նե­րի թի­վը դեռ չի հա­սել բնակ­չու­թյան 10%-ին։ Բայցևայն­պես, կո­րո­նա­վի­րու­սի դեմ պատ­վաս­տա­նյու­թը վա­րակ­վե­լու ռիս­կը չի բա­ցա­ռում։ Դա խոս­տո­վա­նել է նաև ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ա­նա­հիտ Ա­վա­նե­սյա­նը ՀՀ ԱԺ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և հան­րա­յին հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վում օ­րերս կազ­մա­կերպ­ված կո­րո­նա­վի­րու­սա­յին հա­մա­վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված խս­տա­ցում­նե­րի վե­րա­բե­րյալ քն­նարկ­ման ժա­մա­նակ։ Նրա խոս­քով՝ COVID-ի դեմ որևէ դե­ղա­մի­ջոց ու բժշ­կա­կան մի­ջամ­տու­թյուն չի կա­րող 100%-ով ե­րաշ­խա­վո­րել ա­պա­քի­նում։ Կո­րո­նաթ­վե­րը ցույց են տա­լիս, որ պատ­վաստ­ված վա­րակ­ված­նե­րի 20%-ը հի­վան­դու­թյու­նը տա­նում է ծանր, 5%-ը` ծայ­րա­հեղ ծանր, իսկ 2%-ը մա­հա­նում է։ Սա­կայն հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը, այդ թվում պատ­վաս­տում­ներն ու ՀՀ-ում գոր­ծող սահ­մա­նա­փա­կում­ները, ըստ նա­խա­րա­րի, միտ­ված են վա­րա­կի տա­րա­ծու­մը հնա­րա­վո­րինս կան­խե­լուն։
Վա­րա­կա­կիր­նե­րի շար­քում խո­ցե­լի են հղի կա­նայք, ով­քեր հատ­կա­պես ծանր են տա­նում ՙդել­տա՚ շտա­մով պայ­մա­նա­վոր­ված հի­վան­դու­թյու­նը։ Հա­յաս­տա­նյան հի­վան­դա­նոց­նե­րը շա­րու­նա­կում են ըն­դու­նել COVID-19-ով վա­րակ­ված, թո­քա­բոր­բով հի­վանդ մեծ թվով հղի կա­նանց։
Նշենք նաև, որ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի հրա­մա­նով` ս.թ. հոկ­տեմ­բե­րի 1-ից ՀՀ աշ­խա­տող­նե­րը պար­տա­վոր են գոր­ծա­տուին ներ­կա­յաց­նել COVID-19-ի դեմ պատ­վաստ­ման վկա­յա­կան կամ յու­րա­քան­չյուր 14 օ­րը մեկ` COVID-19-ի ախ­տո­րոշ­ման ՊՇՌ հե­տա­զո­տու­թյան բա­ցա­սա­կան ար­դյուն­քը հա­վաս­տող փաս­տա­թուղթ՝ ա­ռա­վե­լա­գույ­նը 72-ժա­մյա վա­ղե­մու­թյամբ։ Այս ո­րո­շու­մը բուռն քն­նար­կում­նե­րի ու տա­րա­կար­ծու­թյուն­նե­րի ա­լիք է բարձ­րաց­րել հան­րու­թյան շր­ջա­նում։
Բայց քա­նի որ կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կը օ­դա­կա­թի­լա­յին է և վա­րակ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը շատ մեծ է, ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը կր­կին հոր­դո­րում են հետևել հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րին, լի­նել զգոն, պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, դնել դի­մակ, խու­սա­փել մարդ­կա­յին կու­տա­կում­նե­րից փակ տա­րածք­նե­րում՝ վա­րակ­վե­լուց խու­սա­փե­լու ու հի­վան­դու­թյան տա­րա­ծու­մը հնա­րա­վո­րինս կան­խե­լու հա­մար:

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ