[ARM]     [RUS]     [ENG]

Պետբյուջեի եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են ավելի քան 45 տոկոսով

Ընթացիկ տարվա hունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջեի հարկային եկամուտները և տուրքերը գերակատարվել են 6 մլրդ 698 մլն դրամով։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից։ Նախնական տվյալներով 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 21 միլիարդ 398.3 մլն դրամ հարկային եկամուտներ և տուրքեր` պլանավորված 14 մլրդ 700 մլն դրամ ցուցանիշը գերազանցելով 45.6 տոկոսով կամ 6 մլրդ 698.3 մլն դրամով: Հավաքագրված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թերակատարվել են 47.4 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 19,317.6 մլն դրամ: Պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտների և տուրքերի գումարից 16 մլրդ 578 մլն դրամը կամ 77,5 տոկոսն ապահովվել է խոշոր հարկ վճարողների հաշվին: