[ARM]     [RUS]     [ENG]

Արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն

 

 Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, ընթացիկ տարվա հոկտեմբերի 4-ին՝ նախորդ դիտանցման (27.09.2021թ.) համեմատ, արձանագրվել է 11 ապրանքատեսակի միջին գների փոփոխություն` 7 գնաճ և 4 գնանկում: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից՝ մանրամասնելով, որ տնտեսական մրցակցության պաշտպանության բաժնի մասնագետների կողմից Մասնավորապես միջին գնաճ արձանագրվել է վարունգ 1կգ՝ 50 դրամ (20 տոկոս), լոլիկ 1 կգ՝ 33 դրամ (11 տոկոս), ձու «Ներմուծվող» 1 հատ՝ 5 դրամ (7 տոկոս), ոսպ 1 կգ՝ 41 դրամ (6 տոկոս), պանիր «Ներմուծվող» 1 կգ՝ 67 դրամ (3.4 տոկոս), հնդկաձավար 1կգ՝ 28 դրամ (3.7 տոկոս) և պանիր «Տեղական» 1կգ՝ 40 դրամ (2 տոկոս) ապրանքատեսակների համար: Միջին գնանկում արձանագրվել է սոխ 1 կգ՝ 17 դրամ (6.4%), խնձոր 1 կգ՝ 17 դրամ (5.4%), ձեթ «Ոսկե կաթիլ» 1 լ՝ 33 դրամ (3.3%) և ձեթ «Զոլ. սեմեչկա» 1 լ՝ 18 դրամ (1.5%) ապրանքատեսակների համար: Գնային փոփոխություններ արձանագրած ապրանքային շուկաներում գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտներ առկա են «Ձեթ» և «Ձու» ապրանքային շուկաներում, որոնց գնային քաղաքականության հիմնավորվածությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան ուսումնասիրություններ: