[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19-ՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է ՆԱԵՎ ԱՐՑԱԽՈՒՄ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Վերջին մեկ օրում ՀՀ-ում COVID-19-ի հետևանքով գրանցվել է մահվան 33 դեպք:
COVID-19 վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված` հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճակն աշ­խար­հում և մեր տա­րա­ծաշր­ջա­նում շա­րու­նա­կում է մնալ լար­ված։ Աշ­խար­հով մեկ ա­րագ տա­րած­վում է նաև կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան ՙԴել­տա՚ շտա­մը, ո­րի վա­րա­կե­լիու­թյու­նը բարձր է:

Հոկ­տեմ­բե­րի 8-ի դրու­թյամբ՝ worldometers.info կայ­քէ­ջի տվյալ­նե­րով՝ վա­րա­կա­կիր­նե­րի ընդ­հա­նուր թի­վը գե­րա­զան­ցել է 237 մի­լիո­նը: Թա­գա­վա­րա­կի բռն­կու­մից ի վեր աշ­խար­հում COVID-19-ից մա­հա­ցել է ա­վե­լի քան 4,8 մի­լիոն մարդ, իսկ ա­պա­քին­վել է շուրջ 214 մի­լիոն 677 հա­զար հի­վանդ: Վա­րակ­ված­նե­րի ընդ­հա­նուր ցու­ցա­նիշ­նե­րով՝ ա­ռա­ջին տե­ղում շա­րու­նա­կում է մնալ ԱՄՆ-ն, երկ­րորդ տե­ղում Հնդ­կաս­տանն է, իսկ հա­ջոր­դը՝ Բրա­զի­լիան։ Հա­յաս­տա­նը շա­րու­նա­կում է զբա­ղեց­նել 83-րդ հո­րի­զո­նա­կա­նը։
Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով՝ ՀՀ-ում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի 700-1309 նոր դեպք։ Հոկ­տեմ­բե­րի 8-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է COVID-19 վա­րա­կի 1202 նոր և ընդ­հա­նուր 269 874 դեպք։ Վա­րա­կից ա­պա­քին­վել է 246 659, մա­հա­ցել՝ 5499 մարդ: Ընդ­հա­նուր առ­մամբ, վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 1 789 088 թես­տա­վո­րում: Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ ի­րա­կա­նաց­վել է 8576 թես­տա­վո­րում, ա­պա­քին­վել է 400 հի­վանդ, մա­հա­ցել՝ 33 մարդ, ին­չը բա­վա­կա­նին մեծ ցու­ցա­նիշ է։ Նա­խորդ օրն ար­ձա­նագր­ված մահ­վան 1 դեպ­քի վե­րա­բե­րյալ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կայ­քէ­ջը փո­խան­ցել է, որ մա­հա­ցածն ու­նե­ցել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյան պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 1226 է:
Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է COVID-19-ի 4-12 նոր դեպք։ Վա­րա­կա­կիր­նե­րի թիվն ան­ցած շա­բաթ­վա հա­մե­մատ ա­ճել է եր­կու ան­գամ։ Հոկ­տեմ­բե­րի 7-ին կա­տար­ված 47 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում ԱՀ-ում հայտ­նա­բեր­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 12 նոր դեպք։ Ներ­կա­յումս Ար­ցա­խում ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 36 վա­րա­կա­կիր. 5 հի­վան­դի ա­ռող­ջա­կան վի­ճա­կը բժիշկ­նե­րը ծանր են գնա­հա­տում, իսկ թեթև ախ­տան­շան­նե­րով վա­րա­կա­կիր­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Մա­յա Ա­զա­տյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վի­ճա­կը հան­րա­պե­տու­թյու­նում լար­ված է. վեր­ջին ամս­վա ըն­թաց­քում COVID-19-ի պատ­ճա­ռով Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նում գրանց­վել է մահ­վան եր­կու դեպք։ Իսկ 2021թ. ըն­թաց­քում Ար­ցա­խում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 13 646 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է COVID-19-ի՝ 1197 դեպք։

ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կար­գի մաս­նա­գետ­նե­րը կր­կին կոչ են ա­նում չթու­լաց­նել զգո­նու­թյու­նը և կարևո­րել COVID-19-ի հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու և հետ­քո­վի­դա­յին բար­դու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար։ Ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րը հո­դո­րում են վա­րա­կի դեմ պատ­վաստ­վել, քա­նի որ բնակ­չու­թյան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման գոր­ծում նրանք կարևո­րում են ի­մու­նա­կան­խար­գել­ման աշ­խա­տանք­նե­րի ժա­մա­նա­կին ի­րա­կա­նաց­նե­լը, ին­չի շնոր­հիվ հի­վան­դա­ցու­թյան ու վա­րա­կի հետևան­քով մահ­վան դեպ­քե­րը նվա­զում կամ բա­ցա­կա­յում են։ Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան դեմ պատ­վաստ­վել է շուրջ 518 000 քա­ղա­քա­ցի:
Պատ­վաստ­ված ան­ձանց մեծ մա­սը 31-65 տա­րե­կան են։ ՀՀ-ում մեկ­նար­կել են նաև սե­զո­նա­յին գրի­պի դեմ ա­մե­նա­մյա պատ­վաս­տում­նե­րը, ինչն ըստ մաս­նա­գետ­նե­րի, հի­վան­դու­թյան կան­խար­գել­ման լա­վա­գույն և ար­դյու­նա­վետ մի­ջոցն է: ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը հայտ­նում են, որ սե­զո­նա­յին գրի­պի դեմ պատ­վաս­տում­նե­րը կա­րող են կա­տար­վել այլ պատ­վաս­տում­նե­րի, այդ թվում` կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան դեմ պատ­վաս­տում­նե­րի հետ միա­ժա­մա­նակ կամ ընդ­մի­ջու­մով: Հա­յաս­տա­նի բո­լոր պո­լիկ­լի­նի­կա­ներն ա­պա­հով­ված են սե­զո­նա­յին գրի­պի դեմ քա­ռա­վա­լենտ պատ­վաս­տա­նյու­թով: Մաս­նա­գետ­նե­րը զգո­նու­թյան կոչ են ա­նում և տե­ղե­կաց­նում, որ կո­րո­նա­վի­րու­սա­յին հի­վան­դու­թյան բուժ­մամբ զբաղ­վող կլի­նի­կա­նե­րում մահ­ճա­կա­լա­յին ֆոնդն սպառ­վում է։ COVID-19 -ի դեմ պատ­վաս­տում­ներն Ար­ցա­խում շա­րու­նակ­վում են ի­րա­կա­նաց­վել ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րո­նի ամ­բու­լա­տոր-պո­լիկ­լի­նի­կա­կան բա­ժան­մուն­քում, ՙԱրևիկ՚ և շր­ջա­նա­յին բուժ­միա­վո­րում­նե­րում: Հաշ­վի առ­նե­լով այն հան­գա­ման­քը, որ COVID-19 վա­րակն օ­դա­կա­թի­լա­յին է և վա­րակ­վե­լու հա­վա­նա­կա­նու­թյու­նը շատ մեծ, մաս­նա­գետ­նե­րը կոչ են ա­նում պատ­վաստ­վել, որ­պես­զի բնակ­չու­թյան շր­ջա­նում ձեռք բեր­վի կո­լեկ­տիվ ի­մու­նի­տետ ու վա­րա­կը կան­խար­գել­վի։
ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը կր­կին հոր­դո­րում է բնակ­չու­թյա­նը հետևել մաս­նա­գետ­նե­րի ցու­ցում­նե­րին՝ օր ա­ռաջ կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կը հաղ­թա­հա­րե­լու հա­մար: