[ARM]     [RUS]     [ENG]

Մեկնարկել են հետպատերազմյան առաջին ՏԻՄ ընտրություններն Արցախում

ԱՀ Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովներից տեղեկացնում են, որ ժամը 8:00-ին բացվել են Խաչմաչի, Ծաղկաշատի, Նոր Ղազանչիի և Հերհերի ընտրական տեղամասերը և քվեարկությունն սկսված է:

Այսօր Արցախի Հանրապետության 4 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որին մասնակցելու իրավունք ունի 742 ընտրող: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։ Ընտրություններին մասնակցում են 6 համայնքի ղեկավարի և 5 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ: