[ARM]     [RUS]     [ENG]

Նոր Ղազանչիում համայնքի ղեկավարի մեկ թեկնածու է առաջադրվել

 Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ղեկավարի ընտրությունները բնականոն են ընթանում։ Այս մասին հայտնեց 4/1 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Կառլեն Ասատրյանը։ Համայնքի ղեկավարի ընտրությանը թեկնածություն է առաջադրել գործող համայնքապետ Ռուսլան Առուստամյանը։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հաղորդմամբ՝ համայնքի ընտրողների թիվը 98 է։ Ժամը 17.00-ի դրությամբ Նոր Ղազանչիում քվեարկել է 59 ընտրող կամ 60,2 տոկոսը։