[ARM]     [RUS]     [ENG]

Ծաղկաշատում միաժամանակ համայնքի ղեկավար եւ ավագանի են ընտրում

Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքում համայնքապետի և ավագանու անդամների ընտրություններ են: Ծաղկաշատի 2/2 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահ Օքսաննա Մեհրաբյանի հաղորդմամբ՝ համայնքն ունի 102 ընտրող։ Համայնքապետի ընտրությանը երկու թեկնածու է առաջադրվել, իսկ ավագանու՝ հինգ։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի հավաստմամբ՝ ընտրություններն ընթանում են ըստ սահմանված կարգի, իսկ խախտումներ չեն արձանագրվել։ Ժամը 17.00-ի դրությամբ Ծաղկաշատում քվեարկել է 58 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 56,9 տոկոսը։