Logo
Print this page

ՌԴ ՊՆ-ն հաստատել է ադրբեջանցիների կրակոցից Մարտակերտում խաղաղ բնակչի զոհվելու փաստը

ՌԴ պաշտպանության նախարարությունը այսօր՝ հոկտեմբերի 10-ին հրապարակած տեղեկագրում, հաստատել է հոկտեմբերի 9-ին ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանության փաստը։ «Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել խաղաղ բնակիչ, ով Մատաղիս գյուղից էր։ Ռուսական զորախմբի հրամանատարության կողմից տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։ Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.