[ARM]     [RUS]     [ENG]

Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ՝ նոր համազգեստով

 

Արցախի Հանրապետության ՆԳՆ ճանապարհային ոստիկանության ծառայողներն այսուհետ հասարակական վայրերում ու բանուկ ճանապարհահատվածներում իրենց ծառայությունը կիրականացնեն աշնանային ու ձմեռային սեզոնին ավելի հարմար համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով: : Այս մասին հոկտեմբերի 12-ին հայտնեցին ՆԳՆ տեղեկատվության և հանրության հետ կապերի բաժնից։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 12-ին ,տեղակալ Սամվել Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն, հետևել ծառայության ընթացքին, լսել ծառայողների և ՃՈ պետ Մավրիկ Նասիբյանի կարծիքները ՝ նոր համազգեստի վերաբերյալ: Նախարարի խոսքով՝ համազգեստը մշակվել է հիմք ընդունելով դրանց հարմարավետությունը և Նախարարը զրուցել է ծառայողների հետ, հետաքրքրվել առօրյա խնդիրներով, տվել հանձնարարականներ ու ցուցումներ: Կարեն Սարգսյանի խոսքով՝ պետք է քաղաքացիների հանդեպ ավելի հոգատար ու սրտացավ մոտեցում ցուցաբերել, ամենակարևորը՝ ճիշտ վերաբերմունքն է, որի շնորհիվ կփոխվի ոստիկանության հանրային ընկալումը: Ինչպես նշել են ՆԳՆ մամուլի ծառայությունից, Ոստիկանության և ԱԻՊԾ տարածքային բոլոր ստորաբաժանումներում բարեփոխումներ են նախատեսվում: