[ARM]     [RUS]     [ENG]

Կորոնավիրուսի համաճարակի կանխարգելիչ միջոցառումներ

 

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ իրականացվող կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից կատարվել են են մի շարք միջոցառումներ: Ինչպես հայտնում են Առողջապահության նախարարությունից գերատեսչության ներկայացուցիչներն այցելել են Ստեփանակերտի հանրակրթական և ուսումնական հաստատություններ, պետական հիմնարկներ և տրամադրել դիմակներ ու ախտահանիչ միջոցներ (ալկոգել, ալկոսփրեյ): Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: