[ARM]     [RUS]     [ENG]

ԱրՊՀ-ում ուսումնական գործընթացն առայժմ կշարունակվի ավանդական եղանակով

 

Ի կատարումն ԱՀ կառավարության որոշման՝ հոկտեմբերի 13-ին տեղի է ունեցել ռեկտորատի նիստ՝ ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնել են Արցախի պետական համալսարանի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից նիստը քննարկել է վերջին օրերին երկրում համավարակի աճի հետ կապված ԱրՊՀ-ում ուսուցման գործընթացի կազմակերպման հարցը և կայացրել որոշում, համաձայն որի՝ պահպանելով համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր սանիտարահիգիենիկ պահանջները՝ ուսումնական գործընթացն ավանդական եղանակով շարունակել մինչև հոկտեմբերի 18-ը: Հոկտեմբերի 18-ին կրկին կգումարվի ռեկտորատի նիստ, և կկայացվի իրավիճակից բխող որոշում: Ռեկտոր Արմեն Սարգսյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարականներ է տվել՝ ուսումնական գործընթացը պատշաճ կազմակերպելու և համավարակի կանխարգելմանն ուղղված բոլոր պայմանները պահպանելու ուղղությամբ: