[ARM]     [RUS]     [ENG]

ՀԵՐՀԵՐՑԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ Է ԲԱՑՎԵԼ

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Ար­մեն, Կա­րեն, Ա­րա­րատ, Գրի­գո­րի, Ա­րեն, Ար­սեն, Շի­րակ, Ապ­րես…

Հեր­հե­րի լույս տղա­նե­րը։ Նրանց ապ­րած կյան­քը յու­րօ­րի­նակ դաս է մա­տաղ սերն­դի հա­մար։ Ար­ցա­խի այս մի բուռ ե­րիցս սր­բա­ցած հո­ղում մեր հե­րոս­նե­րի սիրտն է բա­բա­խում, նրանց ոտ­նա­հետ­քե­րը դեռ թարմ են հո­ղին։
Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մում ան­մա­հա­ցած հեր­հեր­ցի Ար­մեն Ջա­բյա­նի հի­շա­տա­կի օ­րը հոկ­տեմ­բե­րի 9-ին էր։
Եվ ի հի­շա­տակ Ար­մե­նի ու հա­մա­գյու­ղա­ցի նա­հա­տակ­ված տղա­նե­րի՝ Հեր­հեր գյու­ղում հու­շաղ­բյուր է բաց­վել։ Հու­շաղ­բյու­րի բաց­ման պա­տի­վը տր­վեց Ար­մե­նի մո­րեղ­բո­րը՝ Կա­մո Մա­նու­չա­րյա­նին. «Միշտ վառ կպա­հենք մեր հե­րոս տղա­նե­րի ա­նունն ու հի­շա­տա­կը։ Ցա­վը մեծ է, և բա­ռեր չկան մեր զգա­ցածն ու տղա­նե­րի սխ­րան­քը նկա­րագ­րե­լու հա­մա­րե։
Մար­տու­նու Սուրբ Ներ­սես Մեծ ե­կե­ղե­ցու հոգևոր հո­վիվ Տեր Ա­րամ քա­հա­նա Թի­լի­քյա­նի ձե­ռամբ կա­տար­վեց Խաչ­քա­րի օրհ­նու­թյան կարգ։
Հեր­հե­րի միջ­նա­կարգ դպ­րո­ցի փոխտ­նօ­րեն Մար­գա­րիտ Գյուր­ջյա­նի բնու­թագր­մամբ՝ Ար­մե­նը հա­մեստ էր, ըն­կե­րա­սեր, կա­մե­ցող՝ օգ­նու­թյան ձեռք կմեկ­ներ յու­րա­քան­չյու­րին, նա­խա­ձեռ­նող էր։
Դպ­րոցն ա­վար­տե­լուց հե­տո Ար­մեն Ջա­բյա­նը զո­րա­կոչ­վել էր Պաշտ­պա­նու­թյան բա­նակ ու ժամ­կե­տա­յին ծա­ռա­յու­թյան ըմ­թաց­քում ո­րո­շել զին­վո­րա­կան դառ­նալ։ Մնաց ՊԲ շար­քե­րում, դար­ձավ սպա։
Նա էու­թյամբ էր զին­վո­րա­կան, շար­քա­յին­նե­րի սի­րե­լի սպա, դա­սա­կի, այ­նու­հետև՝ վաշ­տի հրա­մա­նա­տար։ Նրան վս­տա­հում էին կարևոր բնագ­ծեր։ Հա­մար­ձակ էր, ան­վախ, ա­րագ կողմ­նո­րոշ­վե­լու մեծ հմ­տու­թյուն ու­ներ, քա­նիցս ար­ժա­նա­ցել է շնոր­հա­կա­լագ­րե­րի, պատ­վոգ­րե­րի, մե­դալ­նե­րի։
Հու­շաղ­բյու­րի բաց­ման մաս­նա­կից­ներն այ­ցե­լել են նաև հեր­հեր­ցի նա­հա­տակ­նե­րի շի­րիմ­նե­րին։ Տեր Ա­րամ քա­հա­նա Թի­լի­քյա­նի ձե­ռամբ կա­տար­վել է հո­գե­հան­գս­տյան ա­րա­րո­ղու­թյուն։
Ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա էին Մար­տու­նու շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Է­դիկ Ա­վա­նե­սյա­նը, մար­տա­կան ըն­կեր­ներ, հա­րա­զատ­ներ ու հա­մա­գյու­ղա­ցի­ներ։