[ARM]     [RUS]     [ENG]

Պետնախարարը՝ վիրավորների առողջական վիճակի մասին

 

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ի առավոտյան, Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ այցելել է հոկտեմբերի 14-ին ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին: շ

Այս մասին պետնախարարը տեղեկացրել է ֆեյբուքյան էջում։ <<Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Տղերքի բարոյահոգեբանական վիճակը ամուր է, և, համոզված եմ, նրանք արագ կհաղթահարեն այս դժվարությունները>>,-մասնավորապես նշել է Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ տեղում համապատասխան ցուցումներ է տվել՝ վիրավորների բուժսպասարկումն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու ուղղությամբ։ Պետնախարարը հատուկ շնորհակալություն հայտնելով բուժանձնակազմին ցուցաբերած սրտացավության ու արհեստավարժության համար: