[ARM]     [RUS]     [ENG]

COVID-19 ՎԱՐԱԿԱԿԻՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՀԱՏԿԱՊԵՍ ԽՈՑԵԼԻ ԵՆ ՀՂԻ ԿԱՆԱՅՔ

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ

Վ. Օսիպովը հորդորեց լուրջ վերաբերվել COVID-19 վարակին

Ինչ­պես ամ­բողջ աշ­խար­հում, Ար­ցա­խում ևս թա­գա­վա­րա­կը սկ­սել է գրո­հել լայն թա­փով և վա­րակ­վել են նաև հղի կա­նայք։ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րեն Վարդ­գես Օ­սի­պո­վի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ ա­մե­նօ­րյա մշ­տա­դի­տար­կում­նե­րը փաս­տում են, որ մեր բնակ­չու­թյան շր­ջա­նում COVID-19-ով վա­րա­կա­կիր­նե­րի թիվն էա­պես ա­ճել է և, ցա­վոք, հի­վան­դա­ցած­նե­րի թվում են նաև հղի կա­նայք։ Ներ­կա­յում Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նում հաշ­վառ­ված հղի կա­նան­ցից 5-ը վա­րակ­ված են կո­րո­նա­վի­րու­սով։

Մեր զրու­ցակ­ցի պար­զա­բան­մամբ՝ ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մի ժա­մա­նակ ՀՀ տե­ղա­փոխ­ված ար­ցախ­ցի հղի կա­նան­ցից ո­րոշ­նե­րը նույն­պես վա­րակ­վել էին կո­րո­նա­վի­րու­սով և ա­ռանց բար­դու­թյուն­նե­րի բա­րե­հա­ջող ծնն­դա­բե­րել։ Ներ­կա­յիս վա­րա­կա­կիր 5 հղի կա­նանց ա­ռող­ջա­կան վի­ճա­կը Վ .Օ­սի­պո­վը բա­վա­րար գնա­հա­տեց։ Հի­վան­դու­թյունն ըն­թա­նում է թեթև և նրանք վե­րահ­սկ­վում են տնա­յին ինք­նա­մե­կու­սաց­ման պայ­ման­նե­րում։ Կա­րան­տի­նի ա­վար­տից հե­տո նրանք կհե­տա­զոտ­վեն կա­նանց կոն­սուլ­տա­ցիա­յում։ Թա­գա­վա­րա­կի բռն­կու­մից ի վեր թո­քա­բոր­բով միայն 2 հղի կա­նայք են ստա­ցիո­նար բուժ­ման նպա­տա­կով տե­ղա­փոխ­վել Հան­րա­պե­տա­կան բժշ­կա­կան կենտ­րոն, նրանք հա­մա­պա­տաս­խան բու­ժօգ­նու­թյուն են ստա­ցել և ա­ռանց բար­դու­թյուն­նե­րի ծնն­դա­բե­րել ա­ռողջ ե­րե­խա­ներ։ Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րե­նը բնակ­չու­թյա­նը կոչ ա­րեց և հոր­դո­րեց լուրջ վե­րա­բեր­վել COVID-19 վա­րա­կին և քա­նի որ ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան բո­լոր բուժ­հաս­տա­տու­թյուն­նե­րում սահ­ման­վել է կա­րան­տին, անհ­րա­ժեշտ է ա­ռա­վե­լա­գույնս սահ­մա­նա­փա­կել ստա­ցիո­նար բա­ժան­մունք այ­ցե­լող­նե­րի մուտ­քը ու քա­նի որ միայն կա­նանց կոն­սուլ­տա­ցիան է աշ­խա­տում ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով, ուս­տի հղի կա­նայք և նրանց ու­ղեկ­ցող­նե­րը պետք է պահ­պա­նեն սահ­ման­ված հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին բո­լոր կա­նոն­նե­րը։ Կենտ­րոն այ­ցե­լող­նե­րին Վ. Օ­սի­պո­վը հոր­դո­րեց ան­պայ­ման դնել դի­մակ, պահ­պա­նել սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, խու­սա­փել մարդ­կա­յին կու­տա­կում­նե­րից, բժշ­կին սպա­սե­լիս հեր­թեր չա­ռա­ջաց­նել։ ՙՀոր­դո­րում եմ, մա­նա­վանդ ե­րե­խա­յի ծնն­դյա­նը սպա­սող հա­րա­զատ­նե­րին, որ ծնն­դա­րա­նի տա­րածք չայ­ցե­լեն և սահ­ման­ված տա­րած­քում լի­նեն բա­րե­կամ­նե­րի նվա­զա­գույն թվով։ Մարդ­կա­յին կու­տա­կում­ներ չա­ռա­ջաց­նեն, ո­րով­հետև կո­րո­նա­վա­րա­կի դեմ պայ­քա­րի հիմ­նա­կան ձևը հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րի, հատ­կա­պես սո­ցիա­լա­կան տա­րա­ծու­թյան պահ­պա­նումն է։ Իսկ ե­թե հղի կինն ու­նի ա­ռող­ջա­կան ո­րո­շա­կի խն­դիր կամ գրի­պան­ման երևույթ­ներ՝ բարձր ջեր­մու­թյուն, հազ և այլն, ան­հա­պաղ պետք է դի­մի բժշ­կին և չայ­ցե­լի Կենտ­րոն՝ վտան­գի են­թար­կե­լով մյուս հղի կա­նանց ա­ռող­ջու­թյու­նը՚,-նշեց Մոր և ման­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման կենտ­րո­նի գոր­ծա­դիր տնօ­րե­նը։ Սուր շն­չա­ռա­կան վա­րակ­նե­րով հղի կա­նայք բժշ­կի կող­մից ան­հա­պաղ պետք է ուղ­ղորդ­վեն թես­տա­վոր­ման և հետևեն ման­կա­բարձ-գի­նե­կո­լո­գի ցու­ցում­նե­րին։

Թագավարակի դեպքերը շարունակում են աճել. մեկ օրում ԱՀ-ում գրանցվել է վարակի 67 նոր դեպք

COVID-19 վա­րա­կով պայ­մա­նա­վոր­ված հա­մա­ճա­րա­կա­յին ի­րա­վի­ճա­կը շա­րու­նա­կում է մնալ լար­ված։ Վեր­ջին շա­բաթ­վա տվյալ­նե­րով՝ ՀՀ-ում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի 1054-2603 նոր դեպք, ինչն ան­ցած շա­բաթ­վա հա­մե­մատ կր­կին մեծ ցու­ցա­նիշ է։ Հոկ­տեմ­բե­րի 22-ի դրու­թյամբ հաս­տատ­վել է COVID-19 վա­րա­կի 2146 նոր և ընդ­հա­նուր 291 052 դեպք։ Վա­րա­կից ա­պա­քին­վել է 258 486, մա­հա­ցել՝ 5944 մարդ: Ընդ­հա­նուր առ­մամբ վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 1 958 792 թես­տա­վո­րում: Վեր­ջին օր­վա տվյալ­նե­րով՝ ի­րա­կա­նաց­վել է 18 598 թես­տա­վո­րում, ա­պա­քին­վել է 1134 հի­վանդ, մա­հա­ցել՝ 42 մարդ։ Նա­խորդ օրն ար­ձա­նագր­ված մահ­վան 5 դեպ­քի վե­րա­բե­րյալ ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան կայ­քէ­ջը փո­խան­ցել է, որ մա­հա­ցած­ներն ու­նե­ցել են կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րակ, սա­կայն մա­հը վրա է հա­սել այլ հի­վան­դու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով։ Այդ­պի­սի դեպ­քե­րի ընդ­հա­նուր թի­վը 1248 է:
Ար­ցա­խում վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում մի­ջի­նում օ­րա­կան գրանց­վել է COVID-19-ի 21-67 նոր դեպք։ Վա­րա­կա­կիր­նե­րի թիվն ան­ցած շա­բաթ­վա հա­մե­մատ ա­ճել է ա­վե­լի քան եր­կու ան­գամ։Հոկ­տեմ­բե­րի 21-ին կա­տար­ված 249 թես­տա­վոր­ման ար­դյուն­քում ԱՀ-ում հայտ­նա­բեր­վել է կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի 67 նոր դեպք, ընդ ո­րում վա­րա­կա­կիր­նե­րից չոր­սը՝ ե­րե­խա։ Ար­ցա­խում հոկ­տեմ­բե­րի 22-ի դրու­թյամբ ստա­ցիո­նար բու­ժում է ստա­նում 120 վա­րա­կա­կիր. 47 հի­վան­դի ա­ռող­ջա­կան վի­ճա­կը գնա­հատ­վում է ծանր, 16-ինն էլ՝ ծայ­րա­հեղ ծանր, իսկ թեթև ախ­տան­շան­նե­րով վա­րա­կա­կիր­ներն ամ­բու­լա­տոր բու­ժում են ստա­նում տնա­յին պայ­ման­նե­րում: Հի­վանդ­նե­րի մեծ մա­սը Ստե­փա­նա­կեր­տի բնա­կիչ­ներ (53 հո­գի) են։ Հա­մա­ճա­րա­կա­բա­նա­կան վի­ճա­կը հան­րա­պե­տու­թյու­նում շա­րու­նա­կում է մնալ լար­ված։ 2021թ. ըն­թաց­քում Ար­ցա­խում կո­րո­նա­վի­րու­սա­յին վա­րա­կի հայտ­նա­բեր­ման նպա­տա­կով կա­տար­վել է 15 355 հե­տա­զո­տու­թյուն, ո­րի ար­դյուն­քում ար­ձա­նագր­վել է COVID-19-ի՝ 1548 դեպք։
ՀՀ և ԱՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան մաս­նա­գետ­նե­րը կր­կին հոր­դո­րում են հետևել ըն­դուն­ված հա­կա­հա­մա­ճա­րա­կա­յին կա­նոն­նե­րին, լի­նել հնա­րա­վո­րինս զգոն՝ վա­րա­կից և բար­դու­թյուն­նե­րից խու­սա­փե­լու հա­մար։